Առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումները նվազել են շուրջ 5.8 միլիարդ դրամով
ՔԱՂԱՔԱԿԱՆԱռողջապահության ոլորտին 2018թ. պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 80.1 միլիարդ դրամ: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
«Դա բացարձակ թվով շուրջ 5.8 միլիարդ դրամով պակաս է 2017թ. հատկացումից: Սակայն ցանկանում եմ նշել, որ սա չի նշանակում, որ շահառուներին մատուցվող ծառայությունները կվատթարացվեն: Հակառակը՝ կա համոզմունք, որ հնարավոր է ավելի փոքր բյուջեով շատ ավելի լավ արդյունքների հասնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ջանջուղազյանը:
Հիվանդանոցային ծառայությունների համար կհատկացվի 30.1 միլիարդ դրամ, արտահիվանդանոցային ծառայությունների համար նախատեսված բյուջեն կազմում է 24.5 միլիարդ դրամ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



