Շիրակի մարզի խոշորացված երեք համայնքում ընտրություններ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզի խոշորացված երեք համայնքում` Անիում, Ախուրյանում և Մարմաշենում նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են:
Այս ընտրություններով 40 համայնքների միավորումով ձևավորվում է երեք համայնք: Մարմաշենում առաջադված է համայնքի ղեկավարի 4 թեկնածու, Անիում՝ 5 ու Ախուրյանում՝ 6 թեկնածու: Մարմաշենում գործում է 15 ընտրական տեղամաս, ընտրելու իրավունք ունի 8 881 քաղաքացի, Ախուրյանում՝ 12 տեղամաս՝ 13 402 ընտրող և Անիում գործում է 20 տեղակաս՝ 17 235 ընտրող:
Այդ համայնքերում ընտրությունները կազմակերպվում են Շիրակի մարզի թիվ 30, 32 եւ 33 Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից:
Արմենուհի Մխոյան
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



