Այսօր Իսրայելում մեկնարկում են երկրի պատմության մեջ ամենախոշոր միջազգային զորավարժությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր Իսրայելում մեկնարկում են երկրի պատմության մեջ ամենախոշոր միջազգային զորավարժությունները. Կապույտ դրոշ 2017 անվանումը կրող զորավարժություններին, որոնք անց են կացվում Նեգեվ անապատում, բացի իսրայելական կողմից, մասնակցում են թվով 7 երկրների` ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի և Հնդկաստանի մարտական ինքնաթիռներն ու ցամաքային զորքերը. Զորավարժությունների անցկացմամբ Թել-Ավիվը ձգտում է իցույց դնել Իսրայելի հետ միջազգային հանրության համերաշխությունը. Հարցն իրապես ակտուալ է Մերձավոր Արևելքում առկա իրադրության համընդհանուր անկայունությամբ. հաճախախակիացել են Իսրայելի ուղղակի միջամտության դեպքերը սիրիական ճգնաժամում, տարածաշրջանում և մասնավորապես Լիբանանում էապես մեծացել է իրանական ազդեցությունը, այնքան էլ պարզ չեն Իրաքյան Քուրդիստանի շուրջ ծավալվող իրադարձությունները.
Զորավարժություններն ուշագրավ են նաև Հունաստանի մասնակցությամբ. Վերջին տարիների ընթացքում ձևավորվող Իսրայել-Հունաստան-Կիպրոս հակաթուրքական նոր առանցքը աստիճանաբար ընդլայնում է գործակցության ծավալները` ներառելով նաև ռազմական բաղադրիչը.



