Կնոջը ծեծել է` իրենց բնակարանում մտերիմի հետ տեսնելով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանում տեսնելով կնոջ մտերիմին՝ կնոջը ծեծի է ենթարկել: Քրեական գործը կքննվի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրանքի՝ Ջանիբեկը, այցելելով իրեն և կնոջը համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարան, այնտեղ տեսնելով կնոջ հետ սիրային կապի մեջ գտնվող Գևորգին, նշված հարցի շուրջ վիճաբանելիս մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ բռունցքներով հարվածներ է հասցրել կնոջ գլխին, դեմքին և մարմնի տարբեր մասերին:
Ըստ դատաբժշկական եզրկացության՝ կնոջ առողջությանը պատճառվել է թեթև վնաս:
Ջանիբեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



