Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խոպանչիները դատարկաձեռն են վերադառնում Ռուսաստանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզի Գետք համայնքի խոպանչիները կամաց–կամաց տուն են վերադառնում: 18 տղամարդ արդեն եկել է: Այս օրերին գյուղամիջի խոսակցության միակ թեման այս տարվա խոպանի կյանքն է: Նրանք գրեթե դատարկ գրպանով են տուն հասել: Վաստակածն ամեն ամիս ընտանիքին են ուղարկել:

Գետք համայնքի ղեկավար Հովիկ Մխիթարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում փոխանցեց, որ խոպանչիներն այնքան էլ գոհ չեն:

«Դժգոհ են, որովհետև աշխատավարձը կես–կես են տվել: Մի ամսվա փողն ուղարկել են, մյուսով էլ՝ եկել: Բավականին գումար էլ դեռ հետները չեն բերել՝ հետո են ստանալու»,– ներկայացրեց նա:

Այդուհանդերձ, Ռուսաստանից բերած գումարով նրանց տների ջեռուցման հարցը կլուծվի: Այդ գումարով չեն կարող մինչև գարուն ձգել: Պատրաստվում են մեկ– երկու ամսից կրկին խոպանի ճանապարհը բռնել:

«Ստեղ մնան՝ ի՞նչ անեն, կարտոֆիլ մշակելով ու կաթ–մածուն ծախելով չեն կարողանում փող առնել»,– նշեց մեր զրուցակիցը:

Գետքից 110 մարդ է այս տարի դրսում հաց վաստակելու գնացել: Վերջին տարիներին տղամարդիկ կանանց էլ են խոպան տանում, միասին աշխատում են և ձմռանը հետ գալիս:

«Մի հոգի գնացել էր, ստեղից փող ուղարկեցին, որ տուն գա»,– փաստեց Հայկ Մխիթարյանը:

Լոռու մարզի 250 բնակիչ ունեցող Այգեհատ համայնքից միշտ էլ մեկնել են արտագնա աշխատանքի: 70%–ը օրվա հացը դրսում աշխատելով է վաստակում: Այստեղ, սակայն, մի բանի համար ուրախ են` արտագնա աշխատանքի մեկնողները միշտ էլ վերադառնում են:
Արտագնա աշխատանքի գնացածներից մի քանիս արդեն գյուղում են: Նրանք, սակայն, դժգոհ են:

«Սաղ կյանքները խոպան են գնացել, բայց այս տարի վիճակները վատ է, համարյա առանց փող են հետ եկել»,– ասաց բնակիչներից Սամվել Շահվերդյանը:

Դժգոհության պատճառն այն է, որ Ռուսաստանում շինարարությունը նախկինի պես աշխույժ չէ, եղած դեպքում էլ վարձատրությունն է ցածր:

Չնայած ձախողումներին` նրանք չեն հրաժարվում արտագնա աշխատանքից:
Պնդում են` օրերը բացվելուն պես, կրկին գնալու են:

«Փողը ներդնում են անասնակեր են առնում, բայց գումարն անգամ չեն կարողանում հանել, էնտեղ գիտեն, որ քչից–շատից փող կա»,– շեշտեց գյուղացին:

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքը հայտնի է իր խոպանչիներով: Խոպանի փողերով այստեղ երկհարկանի շքեղ տներ են կառուցվել, փողոցներ ասֆալտապատվել: Վերջերս, բայց նույնն անել չեն կարողանում: Հատկապես այս տարի նրանց գործերը վատացել են: Փինաջյանների ընտանիքի որդին Ռուսաստանում է աշխատում: Վերջերս գյուղից կնոջն ու 3 երեխաներին է այնտեղ տեղափոխել: Երանոսում մնացած թոշակառու ծնողները որդու ուղարկած գումարով են ապրում: Տարվա ընթացքում որդին մեկ– երկու անգամ է փող ուղարկել:

«Եղանակը վատ էր էնտեղ՝ քամի ու անձրև էր: Ասում է՝ մամա, անձրևները չեն թողել, որ տնից դուրս գամ, գումար աշխատեմ: Գործ չի եղել»,– պատմեց մայրը:

 

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա