Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կաթնաղբյուր ուսուցիչ չի գալիս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր առմամբ, Լոռու մարզի դպրոցներում շուրջ 200 ուսուցչի կարիք կա:

Լոռու մարզի Կաթնաղբյուր համայնքի միջնակարգ դպրոցին շտապ ֆիզկուլտուրայի, քիմիայի ուսուցիչներ և դասվարներ են անհրաժեշտ:

Ուսուցչի թափուր աշխատատեղերը երկար ժամանակ է չեն լրացվում: 2012 թվականից պարբերաբար մրցույթներ են հայտարարվում, բայց մանկավարժներ այդպես էլ դպրոց չեն գալիս: Դպրոցի տնօրեն Աննա Մակարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց, որ մասնագետների պակասն աշակերտների գիտելիքների վրա չի ազդում:

«Թոշակառուներ են, իրենք են պարապում: Ուսուցիչներ կան, որ այդ առարկաները պարապել են, 4–5 տարվա ստաժ ունեն, նրանց ենք ժամերը տալիս: Կարելի է, ոչինչ, յոլա տանել»,– նշեց Մակարյանը:

Իսկ թե ինչու Կաթնաղբյուր մանկավարժ չի գալիս, դա էլ իր պատճառներն ունի: Համայնքը ծայրամասային է: Գյուղական կյանքը գրավիչ չէ մանկավարժների համար:
Միջհամայնքային ճանապարհն անմխիթար վիճակում է, ինչի պատճառով մարդիկ միայն խիստ անհրաժեշտության դեպքում են դուրս գալիս գյուղից, իսկ տաքսիներից օգտվելու դեպքում էլ կրկնակի թանկ վճարում: Այն մարզկենտրոն Վանաձորից 39 կմ հյուսիս– արևմուտք է գտնվում: Ոչ բոլորն այստեղ գալու համարձակություն ունեն:

«Հեռու ենք, ամբողջ ձմռանը ճանապարհները փակվում են ու չեն բացվում: Անմխիթար վիճակում են ճանապարհները, ոչ մեկ չի ուզում գալ»,– մտահոգվեց տնօրենը:

Այստեղ նաև տրանսպորտ չի գործում: Ովքեր ցանկություն ունեն համայնքում աշխատելու, պետք է վարձով բնակվեն: Աշխատավարձի զգալի մասը ճանապարհածախսին են հատկացնում, պետությունն էլ ոչնչով չի աջակցում: Սա նույնպես շատերի սրտով չէ:

«Եթե մարդը կիլոմետրերով ճանապարհը գնում–գալիս է և իր գրպանից է վճարում, բացի դրանից տան վարձ է տալիս, սննդի հարցեր է լուծում, պատկերացրեք նրա վիճակը: Ամբողջ աշխատավարձի մեծ մասը՝ 70–80%–ը գնում է էդ ծախսերին: Աշխատավարձն էլ քիչ է, որովհետև ժամերն են քիչ: Չեն կարող գալ ու վարձով մնալ: Այս ամենը նպաստում է, որ մանկավարժներ չգան գյուղ»,– շեշտեց Աննա Մակարյանը:

Այս դպրոցը 100 աշակերտ ունի և միայն 31 աշխատող:

Տնօրենը կարծում է՝ եթե միջհամայնքային ճանապարհը բարեկարգ լիներ, իրենք մասնագետի խնդիր չէին ունենա:

Կաթնաղբյուրի դպրոցը միակը չէ, որ մանկավարժների պակաս ունի: Մարզի հեռավոր համայնքները նույնպես տարիներ շարունակ այս խնդրի առաջ են կանգնած:
Ընդհանուր առմամբ, Լոռու մարզի դպրոցներում շուրջ 200 ուսուցչի կարիք կա:

 

Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու