Մոսկվայի իշխանություններ կարծում են, որ Ջիգարխանյանի թատրոնի հետ ամեն բան կարգին կլինի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՋիգարխանյանի թատրոնի հետ ամեն բան կարգին կլինի, իրավիճակը կայուն է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին։ Նա պատմել է, որ ուրբաթ հանդիպում է ունեցել Արմեն Ջիգարխանյանի հետ։
«Մենք պլանավորած հանդիպում ունեինք, այն կայացավ։ Մենք խոսել ենք թատրոնում ստեղծված իրավիճակի եւ հատագա զարգացումների մասին։ Կառուցողական եւ լավ զրույց ստացվեց։ Ես կարծում եմ, որ ամեն բան լավ կլինի։ Իրավիճակը կայուն է»,- ասել է Կիբովսկին։
Ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը պաշտոնական նամակով Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ էր դիմել՝ խնդրելով պաշտպանել իրեն եւ թատրոնի դերասաններին «խաբեբաներից, որոնք խանգարում են կոլեկտիվի նորմալ աշխատանքին»: Նամակում, որի տակ Ջիգարխանյանի ստորագրությունն է, նշվում է, որ «անձանց խումբը, որն իրավունք չունի թատրոնը ներկայացնել», ուրբաթ պատրաստվում է մամուլի ասուլիս տալ եւ սուտ տեղեկություններ տարածել»:



