Մուշավան թաղամասի մոտակայքում մոլորված քաղաքացին գտնվել է անվնաս վիճակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքի Մուշավան թաղամասի մոտակայքում մոլորված քաղաքացին, ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նոյեմբերի 3-ին, ժամը 13:20-ին մոլորվածի հարազատներից ստացված զանգի, գտնվել է անվնաս վիճակում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նոյեմբերի 2-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավանթաղամասի մոտակայքում քաղաքացի է մոլորվել, իսկ ավտոմեքենան արգելափակվել էցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեղեկություն է ստացվել նաև, որ քաղաքացին (ոչ սթափ վիճակում) դուրս է եկել տնից ևգնացել անհայտ ուղղությամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, ով համացանցով փոխանցել է իրերկրատեղորոշման կոորդինատները (ըստ կոորդինատների՝ վերջինս գտնվում էր Մ-15 ավտոճանապարհին` Խարբերդի ամառանոցների մոտակայքում):
Նշված հատվածում իրականացվել էին որոնողական աշխատանքներ. քաղաքացին չէրհայտնաբերվել:



