Բանանի սառնարանների վրա ծծմբաթթու լցնելու փաստով հարուցված քրեական գործը կասեցվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲանան ներկրող գործարար Վահրամ Միրաքյանին պատկանող «Տրոպիկա»- ի սառնարանների ճնշակների (կոմպրեսորների) վրա ծծմբաթթու լցնելու փաստով հարուցված քրեական գործը կասեցվել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Միրաքյանը:
«Գրություն եմ ստացել այն մասին, որ քրեական գործով վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ»,-ասաց Միրաքյանը:
Հարցին,թե որոշումը բողոքարկելու է, Միրաքյանն ասաց, որ իմաստ չկա.«Գործի սկսզբում զգում էի, որ իրավապահ մարմինները շահագրգռված են այն բացահայտելու համար, հիմա գտնում եմ, որ բողոքարկելն անիմաստ է»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ի գիշերը վնասել էին բանան ներկրող գործարարին պատկանող սառնարանները, և ինչպես այն ժամանակ տեղեկացրել էր գործարարը՝ եթե գիշերը սառնարաններն անջատված լինեին, ապա 20-30 տոննա բանանը կփչանար:



