Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խաղողի սպիրտից չպատրաստված կոնյականման ալկոհոլային խմիչքները նոր անուն ու հստակ մակնշում կունենան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ընթացքի մեջ են օրենսդրական փոփոխությունները, որով խաղողի սպիրտից չպատրաստված ալկոհոլային խմիչքները կունենան հատուկ անուն ու մակնշում։ Այս մասին Իջևանում Տավուշի մարզի տնտեսվարողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Իջևանի գինու, կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Ատոմ Եգորյանը ներկայացրեց խնդիր, ըստ որի, շուկայում վերջին շրջանում հայտնվել է «թունդ ալկոհոլային ըմպելիք» անվանմամբ խմիչք, որը շատ նման է կոնյակին, բայց անհամեմատելի էժան է՝ վաճառվում է 1000 դրամի սահմաններում։ «Կոնյակը Հայաստանի բրենդն է ու շատ երկրներում մենք կոնյակով ենք ներկայանում։ Բացի այդ կոնյակի շուկան առանց այն էլ աղավաղված է, ուզում էի հասկանայի, արդյոք այստեղ խնդիր տեսնո՞ւմ եք»։ 

Ի պատասխան Արտակ Շաբոյանն ասաց, որ շատ ակտուալ ու կարևոր հարց է բարձրացվում, իրենք այդ ուղղությամբ վերջին շրջանում ուսումնասիրություններ են իրականացրել ու մի շարք եզրահանգումներ կատարել։ «Կան տնտեսվարողներ, որոնք արտադրում են գույնով, պիտակով, չափերով կոնյակին շատ նման խմիչք, և, բնականաբար, սպառողները կարող են շփոթության մեջ ընկնել։ Պիտակի վրա տարբեր անուններ են նշված՝ «հայկական թունդ խմիչք», «հայկական օրիգինալ խմիչք», «հայկական սպիրտային խմիչք»։ Դա նշանակում է, որ այս արտադրանքը կոնյակ չի։ Մեկ այլ խնդիր էլ կա, որ այս անվանումներով խմիչքների համար կարգավորում չկա մեր օրենսդրությամբ»,- հայտնեց ՏՄՊՊՀ նախագահը։ 

Նրա դիտարկմամբ՝ ալկոհոլային խմիչքները, որոնք խաղողի սպիրտից չեն պատրաստում, պետք է ունենան համապատասխան անուն և այլ իրավական կարգավորում։ Հարցը քննարկել են Տնտեսական զարգացման ու ներդրումների, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարությունների հետ ու պայմանավորվել համապատասխան իրավական կարգավորումների շուրջ։ «Այն խմիչքները, որոնք խաղողի սպիրտից չեն արտադրվում, հետևաբար, կոնյակ չեն, պետք է ունենան այլ անուն ու սպառողը պետք է հստակ իմանա, որ դա կոնյակ չէ։ Այդ անվան նկատմամբ պետք է մակնշման հատուկ պահանջներ լինեն (անվանում, տեսակ, բաղադրություն), որ սպառողը տեսանելի ու մատչելի ձևով տարբերակի այդ արտադրանքը»,-ասաց Արտակ Շաբոյանը։

Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ Վարդևանյան