Գալուստ Սահակյանի հայտնագործությունը. ՀՀ-ում էլեկտրաէներգիան ստանում են մսից
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Դե բնական է, եթե միսը թանկանում է՝ հոսանքն էլ պիտի թանկանա»,-անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«ՉԻ»- Այստեղ երկու տարբերակ կա: Կամ Հայաստանում նոր տեխնոլոգիա են հայտնագործել եւ էլեկտրաէներգիան ստանում են մսից, կամ էլ ՀԷՑ-ի տնօրենն է նոր չափորոշիչներ հայտնագործել եւ ամեն առավոտ ճշտում է մսի գները: Հենց որ միսը թանկանում է՝ ինքը վազելով գալիս հոսանքը թանկացնում է: Բայց մեր մեջ ասած, դաղալություն է անում, երբ միսն էժանանում է՝ ինքը հոսանքը չի էժանացնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



