Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արդյունքներով ստորագրվել է տնտեսական առաջնահերթությունները հստակեցնող արձանագրություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն: ՀՀ Ազգային ժողովում նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության համանախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը: «Արձանագրության մեջ հստակ մատնանշված են տնտեսության այն ոլորտները, որտեղ մենք դեռ շատ և շատ անելիքներ ունենք: Եվ դա, ինչ խոսք, պարտավորեցնող է թե մեր պատվիրակության, թե ռուսական պատվիրակության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գեղամյանը:

Արտաշես Գեղամյանը հավելեց, որ հայկական կողմից եղել է 9, ռուսական կողմից 6 ելույթ: «Մինչև նիստի ավարտը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությանն ընդունեց Հայաստանի Հանրապետության նախագահը: «Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բավականին լուրջ հետաքրքրության արժանացավ ռուս պատվիրակներից կողմից: Նրանք միահամուռ այն կարծիքին էին, որ հանդիպումն անցել է մտերմիկ և անկեղծ մթնոլորտում»,- ասաց պատգամավորը:

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական պատվիրակության ղեկավար, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովն ընդգծեց, որ իրենք շատ գոհ են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից: «Մենք այսօր անցկացնում ենք 30-րդ նիստը, և., հաշվի առնելով, որ տարվա մեջ երկու անգամ են գումարվում մեր նիստերը, նշանակում է, որ արդեն 15-րդ անգամ էինք Հայաստանում նիստ անցկացնում: Եվ բոլոր այդ 15 նիստերի ժամանակ, որոնք անցկացվել են Հայաստանում, մեզ անպայման ընդունել է երկրի նախագահը: Չի եղել նիստ, որի ժամանակ մենք նախագահի հետ չենք հանդիպել»,- նշեց Ռիժկովը:

Նա հավելեց, որ նիստի ընթացքում հատուկ ընդգծել են ոչ միայն տնտեսության, այլ նաև մշակույթի, կրթության, հումանիտար ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նիկոլայ Ռիժկովը կարևորեց նաև Հայաստանի և Ռուսաստանի քաղաքների միջև շփումների ընդլայնումը:

 

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը