Իսկ գուցե Իսրայե՞լն է փորձում Ադրբեջանի միջոցով գնել իրանական բալիստիկ հրթիռները
ԲԼՈԳԱրմեն Իսրելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանում Ալիևի՝ թեհրանյան այցին հավելյալ «հմայք» հաղորդելու նպատակով երեկվանից շրջանառության մեջ է դրվել ինչ-որ ադրբեջանցի հոդվածագրի նյութ, համաձայն որի՝ իբր Ադրբեջանն Իրանից ցանկություն ունի գնել բալիստիկ հրթիռ, Իրանն էլ կամուկացի մեջ է:
Տրամաբանությունը չեմ հասկանում, Իրանը Միացյալ Նահանգների հետ հրիթռային համակարգերի հարցում պետք է սրի իր հարաբերությունները, որ բալիստիկ հրթիռը տա Բաքվին: Իսկ գուցե Իսրայե՞լն է փորձում Ադրբեջանի միջոցով գնել իրանական բալիստիկ հրթիռները:
Ինչ վերաբերում է Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությանը, ապա Իրանի պաշտպանական գերատեսչությունը իր բոլոր հարևանների հետ պարբերաբար պաշտպանական ոլորտին առնչվող խորհրդակցություններ է անցկացնում:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



