Իսպանիայի դատարանը տվել է Պուչդեմոնին ձերբակալելու միջազգային օրդեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի դատարանը տվել է պաշտոնից հեռացված Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և տարածաշրջանային կառավարության նախկին 4 անդամներին ձերբակալելու միջազգային օրդեր, ովքեր նոյեմբերի 1-ին ցուցմունքներ տալու համար ի հայտ չեն եկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է La Vanguardia թերթը:
Բացի այդ, դատարանը որոշել է անազատության մեջ պահել պաշտոններից հեռացված կատալոնական կառավարության 8 ներկայացուցիչներին, ովքեր այսօր ցուցմունք են տվել Մադրիդում: Դատարանի որոշումը տարածվում է նաև ինքնավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասի վրա:
Դատարանը ինքնավարության կառավարության նախկին անդամներին մեղադրում է ապստամբության և հափշտակության մեջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



