Ռուս սահմանապահները խափանել են մաքսանենգների պլանները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը ԶԼՄ–ների համար տարածված հաղորդագրության մեջ հայտնել է, որ հոկտեմբերի 30–ին Արմավիրի սահմանապահ ջոկատի զինծառայողների կողմից Արաքս գետի ափին՝ պետական սահմանի անմիջական մերձակայքում, հայտնաբերվել են 40–ից ավելի պոլիԷթիլենային փաթեթներ՝ ոչխարի ճարպով:
Հայտնաբերված «ապրանքի» ընդհանուր քաշը կազմում է ավելի քան 1700 կգ: Պատահարի վայրի զննման ընթացքում թփերում գտնվել է ռետինե նոր նավակ և կապրոնե պարան:
Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք պլանավորում Էին սահմանով «ապրանքի» մաքսանենգ տեղափոխում: Պատահարի վայր են հրավիրվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ: Ներկայում պատկան մարմինները համալիր միջոցառումներ են իրականացնում՝ պարզելու իրավախախտման մասնակից անձանց ինքնությունը:



