Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոչ պարենային ապրանքների շուկան մաքրվելու ազդակներ է հաղորդում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի 1–ին կարգի մասնագետ Նվեր Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով երրորդ երկրից ոչ պարենային ապրանք ներկրելու ժամանակ ներկայում գործող պահանջներին, նշեց, որ ներկրված ապրանքը մինչև շուկա հանելը պետք է ունենա համապատասխանության սերտիֆիկատ: 

«Դրա համար տնտեսվարողը պետք է դիմի նշանակված լաբորատորիաներին և ստանա տվյալ ոչ պարենային ապրանքի տեխնիկական կանոնակարգերի համապատասխանության հավաստագիր: Այդ փաստաթուղթը ստանալուց հետո միայն տնտեսվարողը կարող է ապրանքը շուկայում վաճառել: Հակառակ դեպքում տնտեսվարողը կարող է տարբեր տույժերի ու տուգանքների ենթարկվել»,– ասաց Ն. Հովհաննիսյանը:

Երրորդ երկրից Հայաստան ներմուծելուց և հետագայում ԵԱՏՄ շուկա արտահանելուց առաջ նույնպես պետք է նախ դիմել սերտիֆիկացման մարմնին, հետո նրա հայտը ուղարկվում է  Շուկայի վերահսկողության տեսչական մարմին, ներմուծած ապրանքը ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցելու համար, որպեսզի հնարավոր լինի այն ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ արտահանել:

«Կարևոր է, որ տնտեսվարողները դիմեն այն սերտիֆիկացման մարմիններին, որոնք գրանցված են ԵԱՏՄ միասնական ռեեստրում, համապատասխանում են ԵԱՏՄ սերտիֆիկացման մարմինների չափանիշներին և ՀՀ կառավարության կողմից պահանջվող արտոնագիրը տրամադրելու իրավասություն ունենան»,– ասաց մասնագետը:

Այս պահին ՀՀ–ում գործում է ԵԱՏՄ չափանիշներին համապատասխանող և կառավարության կողմից նշանակված երեք լաբորատորիա, որոնց մասին տեղեկությունը ներկայացված է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքում: 
Ներկայում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում ՇՎՏՄ–ն իրազեկման շրջանակներում բոլոր տնտեսվարողներին տեղեկացնում է, որ այս կամ այն ապրանքը մանրածախ շուկայում իրացնելուց առաջ խոշոր ներկրողից պետք է պահանջեն որակի սերտիֆիկատ կամ հայտարարագիր, հակառակ դեպքում վաճառվող ապրանքի որակական հատկանիշների մասին ողջ պատասխանատվությունը կընկնի մանրածախ վաճառք իրականացնող տնտեսվարողի վրա:

«Սերտիֆիկատի պատճենը բավական է: Այնտեղ կան տվյալներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարելի է ճշտել բնօրինակի հետ և պարզել բոլոր մանրամասները: Եվ եթե ներկրողը չի սերտիֆիկացրել իր ապրանքը, մանրածախ շուկայում վաճառք իրականացնողն էլ անիրազեկության պատճառով չի պահանջել ներկրողից սերտիֆիկատի պատճենը, ապա տվյալ տնտեսվարողն ինքն է կրում ողջ պատասխանատվությունը և ինքն է տուգանվում »,– ասաց Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավարի պաշտոնակատար Լիլիթ Գալստյանը:

Կարևոր է իմանալ, որ որակի սերտիֆիկատ պետք է ունենալ ներկրված յուրաքանչյուր խմբաքանակի և տեսականու համար: Ու թեև հայաստանցի սպառողը սովոր չէ վաճառողից ապրանքի որակի սերտիֆիկատ պահանջել, բայց մասնագետները հավաստիացնում են, որ նման մշակույթ ձևավորվելու դեպքում շուկայում տեղի կունենա ինքնակարգավորման գործընթաց, որից հետո մեծ ու փոքր խանութներում և տոնավաճառներում այլևս հնարավոր չի լինի անորակ ապրանք իրացնել: 

«Կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո մեր սպառողների մոտ այդ մշակույթը կձևավորվի և մարդիկ այլևս չեն ամաչի ապրանքի որակը հավաստող փաստաթուղթ պահանջել վաճառողից: Ինչ վերաբերում է հայտնի ապրանքանիշների կեղծված տարբերակը իրականից տարբերելուն, ապա մի քանի մեթոդներ կան: Շատ ցանկալի է, որ մեր սպառողները ապրանքը գնելուց առաջ կարդան մակնշումը: Բոլորը գիտեն, որ յուրաքանչյուր երկիր իր մակնշման կոդն ունի, բայց եթե անգամ այդ ինֆորմացիային չեն տիրապետում սպառողները, ապա պետք է ուշադրություն դարձնեն տվյալ ապրանք արտադրողի հասցեին, հեռախոսահամարին և այլ մանրամասներին: Ապրանքի վրա նման տեղեկությունը կարելի է որոշակի երաշխիք համարել: Այսինքն, սպառողի մի փոքր քննող հայացքը կարող է նրան օգնել շուկայից կեղծված ապրանք ձեռք չբերելու հարցում»,– ասաց Լ. Գալստյանը:

Նման դեպքերում ասում են գնորդը նաև հսկիչ է, բայց շատ դեպքերում ոչ պարենային ապրանքների հայերեն մակնշումն այնքան մանր տառաչափով է լինում, որ պարզապես հնարավոր չի լինում անգամ տարրական պատկերացում կազմել ապրանքի ծագման մասին, էլ չենք ասում մնացած մանրամասներին տեղեկանալու: Այս հարցն էլ երկար տարիներ է դեռ չի գտել իր լուծումը, քանի որ տնտեսվարողներն էլ իրենց հերթին են ասում, որ նորմալ տառջաչափով մակնշելու դեպքում պետք է ապրանքի հետ փոքրիկ գրքույկ տրամադրենք սպառողին, բայց դա լրացուցիչ ծախս է, որին դեռևս պատրաստ չեն մեր տնտեսվարողները: Այնուամենայնիվ հուսանք, որ ՇՎՏՄ ակտիվ աշխատանքի արդյունքում շուկան կմաքրվի անհասցե ավտոտնակներում «արտադրված» ապրանքներից և կմնան միայն նրանք, որոնք նվազագույն չափով բավարարում են անվտանգության չափանիշները:


Արմինե Գրիգորյան

 

Մեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան