Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե գերատեսչությունների աշխատակիցների կեսից ավելին էլ կրճատվի, ոչ մի ոլորտ էլ չի տուժի

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am-ը տեղեկացնում է.Այս օրերին, երբ բոլորը զբաղված են երկրի կարևորագույն քաղաքական և տնտեսական փաստաթղթի՝ բյուջեի հարցերով, դրան զուգահեռ բավականին ակտիվորեն քննարկվում է պետական մոտ 5500 հաստիքի կրճատման, կամ ինչպես ակտուալ է ասել՝ օպտիմալացման հարցը:

Քննադատները նշում են, որ դրա հետևանքով երկրում մոտ 5500 ընտանիք կմնա սոված: Մյուսները համոզված են, որ ապրուստից կտրվելու հետևանքով նրանք կլքեն երկիրը: Մի խոսքով, ասվում է այն՝ ինչ հնարավոր է, բայց որևէ մեկի մտքով չի անցնում, որ եթե անգամ պետական ապարատում 50 տոկոսով էլ կրճատումներ լինեն, որևէ պետական կառույցի աշխատանք չի տուժի: Ընդհակառակը, պետական կառույցներն ավելի արդյունավետ կաշխատեն, իսկ ՕԳԳ–ն էլ վերջապես կաճի:

Երբևէ մեկի մտքով արդյո՞ք անցել է, թե ինչ կլինի, եթե մեր նախարարները, փոխնախարարները այդքան շատ օգնականներ, խորհրդականներ ու տեղակալներ չունենան: Պատկերացրեք, որ առանձնապես ոչինչ էլ չի լինի: Ավելին՝ գերատեսչություններն ավելի ճկուն կաշխատեն: Կարճ ասած՝ փչացած հեռախոսի էֆեկտ այլևս չի լինի, իսկ նախարաներն ու ղեկավարներն էլ իրենց ոլորտի աշխատողների կարողություններին մոտիկից ծանոթ կլինեն, իսկ գլուխ պահող պետական պաշտոնյաներից անմիջապես կազատվեն: Այսինքն ճահիճ այլևս չի լինի:

Իսկ եթե փորձենք պետական ապարատը 50%-ով կրճատելու տնտեսական օգուտները հաշվել, կտեսնենք, որ ավելի քիչ ծառայողական մեքենա, բենզին, թուղթ, մատիտ և վերջապես՝ սոցիալական փաթեթից օգտվող կունենանք: Սա էլ իր հերթին բավականին մեծ խնայողության կբերի երկրին:

Եվ գուցե այդ ժամանակ հնարավոր լինի կառավարության հանձնարարականներն ավելի արդյունավետ իրականացնել, դրա արդյունքում էլ՝ կենսաթոշակ ու աշխատավարձ բարձրացնել: Այս դեպքում արդեն նրանք, ում համար նախկինում ծանոթ–բարեկամով հաստիք ու աշխատատեղ էին «ձևվվում», կհասկանան, որ քեռի–մորաքրոջ դաբրոյով պետության վզին նստելը վնասակար է երկրի ու սեփական առողջության համար:

Հա, մի բան էլ. այս դեպքում արդեն քաղծառայության խորհուրդ ասված կոռումպացված կառույցը նույնպես պետք չի լինի ոչ մեկին: Դա էլ կփակվի կամ ավելի ճիշտ՝ կօպտիմալացվի, քանի որ երկրին ոչ թե մորաքրոջ դաբրոյով աշխատողներ են պետք, այլ՝ մասնագետներ: Մնում է հուսալ, որ օպտիմալացումը արդար կլինի, ոչ թե աշխատանքից կհեռացվեն նրանք, ովքեր կամ ծանոթ չունեն, կամ ղեկավարի ճաշակով չեն:

Արմինե Գրիգորյան

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակը