Fossil-ը ժամացույցների եւ Էլեկտրոնային թեւնոցների նոր հավաքածու Է թողարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան Fossil ընկերությունը թողարկել Է ժամացույցների եւ Էլեկտրոնային թեւնոցների Fossil Q նոր հավաքածուն: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fashionmag-ին, վաճառքի կհանվեն երկու մոդելներ, որոնք նախատեսված են կանանց եւ տղամարդկանց համար:
Թեւնոցում զետեղվել Է մի քանի հավելված, այդ թվում՝ քայլաչափ, ինչպես նաեւ կալորիաների հաշվիչ: Սարքը համատեղելի Է Android եւ iOS պլատֆորմներով գաջեթների հետ: Առաջին անգամ հավաքածուն նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացվել Է Նյու Յորքում:
Թեւնոցների մոդելներն ստացել են Reveler եւ Dreamer, իսկ ժամացույցներինը՝ Ground եւ Founder անվանումները: Գները տատանվում են 125-ից մինչեւ 195 դոլար:
Fossil ընկերությունը հիմնվել Է 1984 թվականին ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում: Սկզբնապես այն զբաղվում Էր կաշվե արտադրանքի, իսկ այնուհետեւ՝ արեւապաշտպան ակնոցների, ինչպես նաեւ բիժուտերիայի եւ հագուստի թողարկմամբ: Fossil-ը նաեւ ժամացույցներ Էր արտադրում հագուստի Michael Kors եւ Burberry բրենդների համար:



