Ամուսինը կես տարով բանտ է ընկել՝ առանց 1-ին կնոջ թույլտվության 2-րդ անգամ ամուսնանալու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանում դատարանը տղամարդուն բանտարկել է 6 ամսով այն բանի համար, որ նա երկրորդ անգամ է ամուսնացել՝ առանց առաջին կնոջից թույլտվություն ստանալու: Բացի այդ, նա պետք է շուրջ 2000 դոլար տուգանք վճարի։
Դա առաջին դեպքն է, երբ Պակիստանի դատարանը պաշտպանել է կնոջը՝ համաձայն Ընտանեկան օրենսգրքի: Այշա Բիբին դժգոհել է, որ իր ամուսինը՝ Շահզադ Սակիբը, առանց իր հավանության երկրորդ անգամ ամուսնացել է:
«Ամուսնանալ, առանց առաջին կնոջ թույլտվության, օրենքի խախտում է », - պնդել է նա իր դիմումում։
Դատարանը մերժել է տղամարդու փաստարկներն այն մասին, որ ինքը կնոջ թույտվության կարիքը չունի, քանի որ իր կրոնն իրեն թույլ է տալիս ամուսնանալ 4 անգամ:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
3
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր



