Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չընկնել «Զատիկի» թակարդը. կամ պուպուշ անունով աշխատանքի չտեղավորման գործակալությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում վերջին շրջանում աշխատանքի տեղավորման գործակալություններ անվան տակ բազմաթիվ կազմակերպությունների կարելի է ծանոթանալ թե՛ համացանցում և թե՛ փողոցում՝ համապատասխան տեղերում փակցված հայտարարությունների տեսքով: 

Բոլորը խոստանում են բարձր աշխատավարձով աշխատանք ու հիանալի պայմաններ: Թվում է, թե՝ ի՞նչը կարող է ավելի լավ լինել: Բայց արդյոք այս գործակալությունները ծառայում են իրենց նպատակին և հասարակության զբաղվածության խնդիր լուծում: Իհարկե, բնավ չենք ասում, թե նրանք պարտավոր են ինչ–որ բան անել: Սակայն, երբ մարդկանցից գումար են վերցնում և, մեղմ ասած հիմարի տեղ դնելով, ոչ թե աշխատանքի տեղավորման խնդիր լուծում, այլ՝ ավելորդ նյարդային ապրումներ պարգևում, ցանկություն է առաջանում այս ամենի վրա գամել նաև իրավապահ մարմինների ուշադրությունը:

Աշխատանքի տեղավորման «Զատիկ» գործակալության մասին շատերը լսած կլինեն, նրանք էլ, ովքեր «բախտ» են ունեցել անձամբ շփվելու գործակալության աշխատակցի և կամ ղեկավարի՝ Շուշանիկ Ներսիսյանի հետ, գուցեև կարծիքը փոխել են նման գործակալությունների արդյունավետության մասին: «Լավ ենք անում, խաբում ենք, կարաս՝ դու էլ արա» նշանաբանով առաջնորդվող այս գործակալությունը նոր չէ: Այդ մասին գիտենք, որովհետև գործակալությունից տուժած մարդիկ իրենց անհաջող փորձի մասին դեպքեր են հիշում սրանից 6–7 տարվա վաղեմությամբ:

Բայց անդրադառնանք թարմ պատմությանը: Սոնա Թոթոլյանը, գործակալության հայտարարություններից մեկը տեսնելով ու իրեն համապատասխան աշխատանք համարելով, սեպտեմբերին դիմել էր «Զատիկ»–ին: Պայմանագիր էին կնքել, որի վրա, որքան էլ տարօրինակ թվա, կնիք չկար և 4 հազար դրամ վճարում կատարել: Սոնային ասել էին սպասեք, մեր պատվիրատուները ձեզ կզանգեն, իսկ եթե չզանգեն, մյուս երկուշաբթի կապվեք մեզ հետ: 

«Բնականաբար չզանգահարեցին: Ես զանգահարեցի գործակալություն: Ասում է՝ պիտի սպասեք, հայտարարությունը դեռ ուժի մեջ է, պիտի ընտրություն կատարեն: Մեկ շաբաթ էլ անցավ, կրկին զանգեցի, ասաց սպասեք, կզանգեն ու անջատեց: Մի քանի օր անցավ, զանգեցի, պատասխանեց, թե այդ աշխատանքն այլևս չկա, ուրիշ աշխատանք առաջարկեց, որն իհարկե ինձ հարմար չէր, քանի որ ես նախապես ասել էի, որ կես դրույքով աշխատանք եմ փնտրում: Պատասխանեց, որ ներկա պահին չունեն այդպիսի աշխատանք ու անջատեց հեռախոսը»,– պատմեց Սոնան:

Ասում է, որ հարցը այդ 4 հազար դրամը չէ: Ուղղակի երբ մարդուն հիմարի տեղ են դնում, ուզում ես նրան էլ ինչ–որ վատություն անել: Երբ Սոնան օրեր անց զանգահարում է և ասում, թե գալու է իր 4 հազար դրամի հետևից, գործակալության աշխատակիցը շատ կոպիտ ու քամահրական տոնով պատասխանում է թե՝ լո՞ւրջ ես ասում, ես քեզ ոչ մի բան չունեմ տալու: Ինչին էլ հաջորդում է գոռգոռոցը, վիրավորական խոսքերն ու հեռախոսի անջատումը: 

Սոնան նաև հավելեց, որ իր պայմանագրում մի կետ կար, ըստ որի՝ եթե գործակալությունը 6 ամսվա ընթացքում աշխատանք չգտնի պատվիրատուի համար, պետք է 10 հազար դրամով փոխհատուցի: 

«Ուզում եմ փակվի այդ գործակալությունը, որ ինձ պես լիքը մարդիկ, չունենալով այդ 4 հազար դրամը, ինչ–որ տեղից հայթայթում են՝ հույսով, որ բարձր աշխատավարձով աշխատանք կունենան, սակայն իրականում խաբվում են: Ուզում եմ, որ նա պատասխան տա մարդկանց խաբելու համար»,– նշեց Սոնան: 

«Զատիկից» տուժած մեկ այլ քաղաքացի՝ Մագա Մկրտչյանը, նմանատիպ պատմություն է պատմում, բայց արդեն մեկ տարվա հնությամբ: Հայտարարությունը համացանցում էր կարդացել ու բավական բարձր աշխատավարձը զարմացրել ու դիմելու ցանկություն էր առաջացրել: Ու այստեղ էլ Սոնայի պատմածների հաջորդականությամբ ամեն ինչ տեղի ունեցավ՝ պայմանագիր, 4 հազար դրամ վճար, խոստում պատվիրատուի զանգահարելու մասին: Վերջինն իհարկե, կրկին տեղի չունեցավ, ինչը ստիպեց Մագային զանգահարել գործակալություն: Շաբաթներ շարունակ Մագան զանգում էր, իրեն ասում էին՝ սպասեք: Այսպես սպասեց 2, 3 շաբաթ, ու ոչ մի փոփոխություն: Մեկ ամիս անց կրկին զանգահարեց գործակալություն, որի աշխատակցուհին ասաց, թե իր պայմանագիրը հնացել է, պետք է նորից մոտենա ու նորը կնքեն՝ համապատասխան վճար կատարելով: Մագան իհարկե այլևս ոտք չդրեց այդ գործակալություն՝ հասկանալով, թե ում հետ գործ ունի: 

Նշենք, որ այս գործակալության հայտարարությունները բավական շատ հանդիպում են ֆեյսբուքյան այս կամ այն խմբերում: Արդեն իսկ ծանոթ լինելով իրենց գործելաոճին՝ մենք էլ սկսեցինք նայել այդ հայտարարությունները, որոնց մեկնաբանությունների մեջ բավական շատ էին «Զատիկից» տուժած անձանց գրառումներն առ այն, որ հեռու մնան և աշխատանքի համար երբեք չդիմեն այդ գործակալությանը: 

Մեր ծանոթ իրավաբաններից մեկն էլ ծանոթանալով պատմություններին և պայմանագրին՝ նշեց, որ այստեղ որպես խնդիր կարող է արձանագրել միայն այն, որ պայմանագրով որպես պարտադիր պայման նշվում է, որ գումարը վճարվում է գրանցվելիս, այլ ոչ թե պայմանավորվում են աշխատանքի տեղավորվելուց հետո առաջին աշխատավարձից որոշակի գումար կամ հենց այդ 4 հազար դրամը վճարել:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


«Փաստ»

Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԲաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները «Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ «Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Կինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանի Ուկրաինան գաղտնի հարձակվել է Բելառուսի այն կառույցների վրա, որոնց միջոցով Ռուսաստանն անօդաչու սարքերով հարձակումներ էր իրականացնում ուկրաինական քաղաքների վրա Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում և Գյումրիում մեկնարկում է SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը Մեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա Հովսեփյան