Ավարտվել է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի 6-րդ տարեշրջանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագիրը, եղանակային պայմաններից ելնելով, նոյեմբերի 1-ից ավարտում է 6-րդ տարեշրջանը:
2017թ. մարտ-հոկտեմբեր ամիսների ընթացքում ծրագրից օգտվել է շուրջ 6000 այցելու, որից 3000-ը՝ զբոսաշրջիկ։ Երթուղուց օգտված օտարերկրացիների մեջ մեծ թիվ են կազմել ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իրանից և Ֆիլիպիններից ժամանած զբոսաշրջիկները։
Հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը՝ «Երևան Սիթի Տուր» ծրագրով այս տարի ևս կազմակերպվել են բազմաթիվ սոցիալական նշանակության ծրագրեր դպրոցահասակ երեխաների, ուսանողների, տարեցների, հաշմանդամների համար:
«Երևան Սիթի Տուր» ծրագրի շրջանակում 2017թ. մշակվել և իրականացվել է նաև «Գիշերային Երևան» երթուղին, որը ինչպես մեր համաքաղաքացիներին, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերին հնարավորություն է ընձեռել Երևանի տեսարժան վայրերում շրջել նաև երեկոյան ժամերին:
«Երևան Սիթի Տուր» ծրագրի շրջանակում տուրիզմի բաժինն ակտիվորեն համագործակցել է մի շարք տեղական զբոսաշրջային պարբերականների հետ («Տուրինֆո», «Արմենիա տուրիստական», «Երևանռեստո», «Արմենիա» ավիաընկերության ամսագիր), ինչպես նաև «Երևան քարտ», «I am Armenia» կազմակերպությունների հետ: Նշենք, որ «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղին «Արմենիա տուրիստական» ամսագրի կողմից այս տարի արժանացել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» մրցանակին:
«Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային էքսկուրսիաների կազմակերպումը կվերսկսի 2018թ. գարնանը:
Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության տուրիզմի բաժին
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



