Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հինգ տարի է՝ գալիս, խոստանում, գնում են.Արտաշարցիների չլուծվող խնդիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի Արտաշար համայնքում ճանապարհ չկա: Գյուղ տանող և գյուղամիջյան ճանապարհներն ամբողջությամբ քարուքանդ վիճակում են: Արտաշարի բնակիչները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին, որ անմխիթար ճանապարհների պատճառով իրենք չեն կարողանում բերքը դաշտից շուկա տանել:

«10 րոպեի ճանապարհ է, մենք մի ժամ ենք գալիս, մինչև տեղ ենք հասնում՝ շուկայի ժամից էլ ենք ուշանում, բերքն էլ փչանում է: Ով գալիս է գյուղ՝ սիրտը խառնում է ճանապարհից»,– սրտնեղեց Արտաշարի բնակիչ Սանասար Գրիգորյանը: Այստեղ բողոքում են, որ այդ ճանապարհներով նույնիսկ տրակտորը չի կարողանում երթևեկել։
3 կիլոմետր ճանապարհն ամբողջովին անմխիթար վիճակում է։ Մարդաբոյ փոսերի պատճառով բնակիչները չեն կարողանում տեղաշարժվել:

Մեքենաները շարքից դուրս են գալիս, տաքսիներն Արտաշարի անունը չեն ուզում լսել։ Իրավիճակն ավելի է սրվում, երբ անձրևներն է սկսվում:

«Շան օրի ենք ապրում։ Ամբողջ օրը ցեխի մեջ կորած ենք»,– գանգատվեց Արտաշարի բնակչուհին:

Գյուղացիների խոսքով` իրենք պետության ուշադրությունից դուրս են մնացել. գյուղի խնդիրները չեն լուծվում: Նրանց տանջում է այն, որ անգամ գյուղացու վճարած հարկերով գյուղապետը խնդրին լուծում չի տալիս:

«Էսքան գույքահարկ են վճարում, դրա փողերն ո՞ւր են գնում, թող ճանապարհը վերանորոգեն: Ճանապարհ չկա, սաղ ջարդուփշուր վիճակում է»,– նկատեց Սանասար Գրիգորյանը:

Գյուղացու խոսքով` ընտրությունից ընտրություն խոստացել են ճանապարհը վերանորոգել, բայց մինչև օրս էլ սայլը տեղից չի շարժվում:

«5 տարի է՝ գալիս, խոստանում, գնում են. ընտրությունների ժամանակ սարեր խոստացան, Հանրապետական կուսակցությունը խոստացավ ճանապարհը սարքել, բայց բան չի փոխվել: Քանի ընտրություն եղել է, էդքան ժամանակ խոստացել են, բայց բան չի փոխվում»,– շեշտեց նա:

90–ական թվականներից մինչև այսօր Արտաշարի ճանապարհները չեն բարեկարգվել: Մի քանի անգամ փոսալցվել են, բայց այդպես էլ չեն կարողանում տեղաշարժվել։

Բնակիչները պատմեցին, որ 2007 թվականից ճանապարհների անբարեկարգ վիճակի մասին բարձրաձայնում են, բայց կառավարությունը ոչ մի բան չի արել։

«Սաղ տեղերն էլ դիմել ենք, բայց ոչ մի տեղից էլ աջակցություն չկա։ Առաջնությունը տված է մի քանի գյուղերի ճանապարհներին, միշտ մեր գյուղը երկրորդական պլանում է։ Շատ վատ՝ ահավոր վիճակ է»,– ասացին նրանք:

 Մանյա Պողոսյան

 

«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին