Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին նախագծում փոփոխություններ կարվեն կասկածները փարատելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքի նախագծից ՀՀԿ-ական պատգամավորների դժգոհություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե օրենքի նախագծում կան խնդրահարույց դրույթներ,  որոնց հետ կապված ՀՀԿ-ական շատ պատգամավորներ դժգոհություններ ունեն, Դավիթ Հարությունյանն ասաց, որ խորին հարգանքով է վերաբերվում իր գործընկերների կարծիքին, սակայն հավելեց, որ նախագծում որոշ փոփոխություններ են նախապատրաստվում նրանց կասկածները փարատելու համար: «Մենք մասամբ ավարտել ենք նախագծում փոփոխություններ կատարելու աշխատանքները: Այդ փոփոխությունները մենք պետք է ներկայացնենք մեր գործընկերներին, որից հետո կարող եք նրանցից ճշտել՝ փարատվե՞լ են իրենց կասկածները, թե՞ ոչ»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Նա նշեց, որ օրենքի նախագիծը բուռն քննարկումների արժանացավ, յուրաքանչյուր բառ մեկնաբանվեց, երբեմն ոչ ողջամիտ:«Այս օրենքի նախագծում նշված էր հետևյալ ձևակերպումը՝ «անձին ազատությունից ապօրինի զրկելը»: Եվ դրա հետ կապված տարբեր մեկնաբանություններ հնչեցին: Եվ երբեմն այդ քննարկումները հասցվում էին աբսուրդի: Նույն քրեական օրենսգրքում առկա է բացարձակապես նույն ձևակերպմամբ հոդված, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն այն անձի համար, ով ուրիշ անձի ապօրինի զրկում է ազատությունից: Բայց չգիտես ինչու թվում է, որ քրեական օրենսգիրքը պետք է մեկնաբանվի ողջամտորեն, իսկ այս օրենքը՝ ոչ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց՝ քանի որ առկա են մտահոգություններ, բնականաբար շատ դժվար է այդ մտահոգությունները փարատել, այն էլ նման բուռն քննարկումների պայմաններում: Այնպես որ, օրենքի նախագծի վրա որոշակի աշխատանք կատարվում է, որպեսզի փարատվեն կասկածները, որ օրենքը ոչ ողջամտորեն չմեկնաբանվի»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս օրենքի նախագիծը կարևոր է ընտանեկան բռնությունը կանխարգելելու տեսանկյունից: «Այս օրենքի նպատակն այլ է, քրեական օրենսգրքի նպատակը՝ այլ: Քրեական օրենսգրքի նպատակը պատժելն է, այս օրենքի նպատակը կանխարգելելն է հետագա զարգացումը, խորացումը և սրացումը: Երկրորդ նպատակը, զոհի պաշտպանությունն է, ինչը ոչ պակաս կարևոր խնդիր է, քան մեղավորին պատժելը»,-նշեց նախարարը:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարծում է՝ լրամշակումների արդյունքում նախագծի դրույթներն էապես չեն փոխվի: Պարզապես դրույթները հստակեցվելու են, որպեսզի ՀՀԿ-ականների մտահոգությունները փարատվեն:

Հարցին, որ սա աննախադեպ է, երբ կառավարության ներկայացրած օրինագծին ընդդիմանում է ՀՀԿ-ն, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ում բազմիցս եղել են շատ բուռն քննարկումներ, սա միակ դեպքը չէ: Նա նշեց, որ ընտրական օրենսգրքի և այլ նախագծերի քննարկումների շուրջ էլ են եղել ՀՀԿ-ականների ընդդիմադիր դիրքորոշումներ: «ՀՀԿ շրջանակներում մենք չունենք դիրքորոշում, որ բոլորս միաձայն կողմ ենք, այլ ունենք բուռն քննարկումներ»,- եզրափակեց նա:

 

Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն