Հովիկ Աբրահամյանը առողջական որևէ խնդիր չունի. մոբիլիզացիա էլ չի եղել
ՔԱՂԱՔԱԿԱՆՎաղ առավոտից մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ երեկոյան առողջական խնդիրների պատճառով այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ճշտելու համար՝ արդյո՞ք տարածված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, Past.am-ը կապ հաստատեց Հ. Աբրահամյանի հետ. «Ինչպես իր առողջությանը հետևող յուրաքանչյուր մարդ՝ այցելել եմ «Աստղիկ» բժշկական կենտրոն, անցել բուժզննում:
Սպառելով ոմանց հետաքրքրությունը՝ կասեմ, որ դա եղել է հերթական բուժզննումը, որից պարզ է դարձել, որ առողջական որևէ խնդիր չունեմ»:Ինչ վերաբերում է համապատասխան բուժզննումն անցկացնելու համար հիվանդանոցում արված արագ մոբիլիզացիային՝ Աբրահամյանը նշեց.
«Նման բան պարզապես չէր կարող լինել, քանի որ բուժզննումն անցել է առանձին պալատում: Սա պարզապես հերթական հերյուրանքն է անձիս մասին»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:



