Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթը, նիհարել է 33 կգ և շուտով այդ մասին հաղորդում է վարելու

ԼԱՅՖ

Wnews.am-ը գրում է.

Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, վերջերս գիրք է հրատարակել «Նոր կյանք նոր մարմնում» խորագրով, որն ուղղված է ավելորդ քաշ ունեցող կանանց։ Գրքի հրատարակությունից հետո շատ կանայք սկսեցին դիմել Լիլիթին՝ իրենց համար սննդակարգ գրելու համար։ Շուտով նա հաղորդում կվարի, որի առաջին մանրամասները վստահել է BlogNews-ին։

Դերասանի կինը պարբերաբար ներկայացնում է իր հաջողությունները՝ նշելով, որ ավելի երիտասարդ տարիքում՝ 18 տարեկանում, ինքն էլ բավականին լուրջ խնդիր է ունեցել, սակայն հաղթահարել է ավելորդ քաշը։ Լիլիթը կրկին բախվեց քաշի խնդրին հետծննդաբերական շրջանում, սակայն կարողացել է նիհարել 33 կգ և այժմ կշռում է 46 կգ։ Շուտով «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով Լիլիթը կներկայացնի իր հաղորդումը, որը կլինի ճիշտ սնվելու և կազմվածքին հետևելու մասին։ «Կինը ծնվում է, որպեսզի միշտ գեղեցիկ լինի, մենք միշտ պետք է հետևենք մեզ. բնությունն է մեզ այդպիսին ստեղծել։ Երեխայի ծննդից հետո շատ կանայք այլևս չեն հետևում իրենց՝ մտածելով, որ իրենց առաքելությունն արդեն կատարված է»,- ասաց նա։

Լիլիթը պատմեց, որ ինքն ու ամուսինը «Երկիր Մեդիային» առաջարկել են մի թողարկում նկարահանել, որի շրջանակներում նա կներկայացնի ճիշտ սննդակարգի ձևը, սակայն հեռուստաընկերությունից ցանկություն են հայտնել շարք անել։ «Այս փուլում նախատեսում ենք 4 հաղորդում թողարկել։ Առաջին հաղորդումն ընդհանուր է լինելու, երկրորդում հյուրը կլինի իմ հաճախորդը, ում հետ կզրուցենք՝ ինչպես է նիհարել, ինչու է դիմել ինձ, ինչ դժվարություններ է ունեցել, քանի որ դիետա պահելիս լինում են պոռթկման պահեր։ Երրորդ հաղորդման հյուրը կլինի արտերկրից՝ Գերմանիայից կամ Շվեդիայից իմ հաճախորդը, ով կպատմի, թե ինչպես է կարողանում նիհարել տարածության վրա։ Չորրորդ հաղորդման ժամանակ դիետիկ մի բան կպատրաստեմ և կներկայացնեմ՝ ինչն ինչի հետ չի կարելի ուտել, որ ժամին ինչ չի կարելի ուտել»,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ չգիտի՝ հետագայում հաղորդումն ինչ ճակատագիր կունենա, քանի որ մոտ տասն օրից աշխատանքային առաջարկով մեկնելու է Մոսկվա։

«Ինձ առաջարկել են աշխատել այն ֆիթնես ակումբում, որտեղ ժամանակին մարզվել եմ։ Նրանք տեսել են, թե ես ինչ կարճ ժամանակում ինչ արդյունք եմ գրանցել։ Երբ առաջին անգամ գնացի մարզասրահ, փորիս ահավոր ճարպ կար, հիմա նույնիսկ մկաններ ունեմ, թեև 1 տարի էլ չկա, ինչ սպորտով եմ զբաղվում։ Նրանք ուզում են հասկանալ՝ ես ինչ եմ արել, գուցե նոր մեթոդներ ունեմ։ Այնտեղ ճիշտ սննդակարգի մեծ դպրոց կա, ցանկանում են, որ ես էլ բաց դասեր վարեմ, մոտիվացնեմ կանանց, մասնավորապես՝ հետծննդաբերական շրջանում»,- ասաց Լիլիթը, ով իրեն դիետոլոգ չի համարում։ նա առաջնային է համարում մարդու մոտիվացիան և խոստովանում է, որ հաճախ իր հաճախորդները ոչ թե սննդակարգ սահմանելու, այլ մոտիվացիա ստանալու համար են դիմում իրեն։

«Ուզում եմ՝ մարդիկ հասկանան, որ դա միայն գեղեցկություն չէ, դա նաև առողջություն է։ Արդեն մի քանի ամիս է՝ Երևանում եմ և հասկանում եմ, որ մարդկանց 90 տոկոսն ուղղակի սարսափելի են նիհարում։ Հեռու չգնամ՝ իմ ամուսինը»,- ասաց նա ու հավելեց, որ կարողացել է Ալեքսանդրի համար էլ սննդակարգ սահմանել։ Որոշ ժամանակ առաջ դերասանն ասում էր, որ թեև նիհարելու ցանկություն ունի, չի կարողանում հաջողություններ գրանցել, հիմա արդեն նա կնոջ խիստ վերահսկողության տակ է:)

«Տղամարդու համար դա ավելի դժվար է, քան կնոջ. երկար ժամանակ նա չէր կարողանում սննդակարգ պահել, սակայն արդեն մեկուկես ամիս է՝ ստացվում է։ Իհարկե երբեմն մենք վիճում ենք, նա ուզում է ուրիշ բան ուտել, ես ասում եմ՝ մի  շեղվիր քո նպատակից։ Տանը պատրաստում եմ բացառապես դիետիկ սնունդ։ Մեր տանն իսպառ բացակայում է շաքարավազը, սովորական հացը։ Երբ հյուր ենք ունենում, երբեմն նույնիսկ անհարմար իրավիճակ է ստեղծվում, սակայն ես այդպես եմ անում, որ եթե տանը չլինեմ, նա չդիմանալու խնդիր չունենա։ Դժվարն առաջին մեկ ամիսն է, հետո արդեն օրգանիզմը սովորում է»,- նկատեց դերասանի կինը։ 

Հաջորդ տարի Լիլիթը նախատեսում է հրատարակել իր գրքի երկրորդ մասը։ Նա նշեց, որ առաջին գիրքն ընդհանուր է՝ ավելի շատ ստիմուլ է հանդիսանում, բայց ոչ ուղեցույց, իսկ երկրորդը կլինի ավելի առարկայական։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ էին․ Ուիթքոֆ 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը Քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր ՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Լուգանսկի կենտրոնում գտնվող հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին Ձերբակալություններ` Ստեփանավանում Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ Երևանում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար ՂումաշյանՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին. Պեսկով Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Եթե Միացյալ Նահանգների օգնությունը չլիներ, Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա. Ռուբիո Բժիշկները փրկել են 367 գրամ քաշով նորածնին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ինԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար Արաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետWSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Երբ կբարձրանա ռուբլու կուրսըԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանԱվելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին Օրերը զգալիորեն կցրտեն. եղանակի կանխատեսումԹրամփը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել բողոքի ցույցերի դեմ ԱՄՆ-ն պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համարղ Արաղչի Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողԲժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՀակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խnցել Էր Ռիադի մոտակայքում Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան