Թրամփն իր ասիական շրջագայության ընթացքում չի այցելի Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ ապառազմականացված գոտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ասիական շրջագայության ընթացքում չի այցելի Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ ապառազմականացված գոտին։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով Թրամփի աշխատակազմի ներկայացուցչին։
«Նախագահը չի այցելի ապառազմականացված գոտի։ Նրա այցի ծրագրում դրա համար ժամանակ չի հատկացվել»,- ասել է աղբյուրը։
Միաժամանակ Թրամփը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը կայցելի Քեմփֆ Համֆրիս՝ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում գտնվող ռազմական օբյեկտ։ «Մենք կարծում ենք, որ դա ավելի տրամաբանական է գաղափարական առումով։ Դա թույլ կտա դիմել զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին»,- ասել է աղբյուրը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



