ՌԴ ռեստորաններից մեկում ծեծկռտուքից հետո ՀՀ քաղաքացին կրակել է այցելուներից մեկի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակչին կրծքավանդակի վիրավորմամբ տեղափոխել են հիվանդանոց տեղի ռեստորաններից մեկից:
Ինչպես տեղեկացնում է Kazanfirst կայքը, պարզվել է, որ նրա վրա կրակել է ռեստորանում հանգստացողներից մեկը, ով Հայաստանի քաղաքացի է:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան «Բակինսկի դվորի» ռեստորանում:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ ռեստորանի այցելուներից երկու խումբ դուրս է եկել փողոց՝ ծխելու համար: Այնտեղ տեղի բնակիչներից մեկը պատահաբար ուսով բախվել է տղամարդուն: Արդյունքում` ծեծկռտուք է տեղի ունեցել, և ՀՀ քաղաքացին ատրճանակից կրակոց է արձակել հակառակորդի ուղղությամբ:
Բուժհաստատությունում կար դնելուց հետո տուժողին տուն են ուղարկել: Ոստիկանություն բողոք գրելուց նա հրաժարվել է: Այժմ քննիչները դիտարկում են «Խուլիգանության» հոդվածով վարույթ սկսելու տարբերակը:



