Ճապոնիայում 9 մարդու մարմնի մասեր են հայտնաբերվել տղամարդու բնակարանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի Ձամա քաղաքի բնակիչ Տակախիրո Շիրաիշին ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա բնակարանում հայտնաբերվել են 9 մարդու մարմնի մասեր: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Նշվում է, որ ոստիկանությունը որոնումներ է իրականացրել 27-ամյա տղամարդու բնակարանում՝ 23-ամյա աղջկա անհետացման կապակցությամբ:
Նկարահանող խցիկների տեսաձայնագրություններում երևում է, որ աղջիկը քայլել է Շիրաիշիի հետ երկաթուղային կայարանի մոտ՝ կասկածյալի տան մոտակայքում:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ աղջիկը գրել է համացանցում, որ ցանկանում է ինքնասպանություն գործել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բնակարանում մի քանի սառնարան է հայտնաբերվել, որոնցում մարմնի մասեր են եղել: Ոստիկանության նախնական տվյալների համաձայն՝ դրանք 8 կնոջ և մեկ տղամարդու մնացորդներ են:
Կասկածյալը հաստատել է, որ ինքը սպանել է այս մարդկանց: Հարևանները պատմել են, որ Շիրաիշիի՝ իրենց տուն տեղափոխվելուց հետո նրա բնակարանից սկսել է տարօրինակ հոտ գալ:



