ԱՄՆ–ն նոր սանկցիաներ է կիրառել Ռուսաստանի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2018 թ. հունվարի 29–ից ԱՄՆ–ն նոր պատժամիջոցներ կկիրառի այն մասնավոր ընկերությունների և անձանց նկատմամբ, որոնք ՌԴ պաշտպանական ու հետախուզական ոլորտի մի շարք ընկերությունների ու անձանց հետ «էական գործարքներ» կկնքեն:
New York Times–ի փոխանցամբ՝ խոսքը երեք տասնյակ ընկերության, այդ թվում հրթիռային համակարգեր արտադրող Ալմազ Անտեյի, Կալաշնիկով և Ուրալվագոնզավոդ զենքի արտադրողների, ինչպես նաև՝ Սուխոյ և Տուպոլեվ ռազմական ինքնաթիռներ արտադրող կորպորացիաների մասին է:
Սանկցիաներից չեն խուսափի նաև ՌԴ դաշնային անվտանգության ծառայությունը, Արտաքին տեղեկատվական ծառայությունը և ՌԴ ԶՈՒ տեղեկատվության բաժինը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



