Էրդողանը ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում անցել է անեծքների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Սպառելով քաղաքական բառապաշարը՝ այս անգամ Էրդողանն անցել է անեծքների ժանրին:
Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք անիծում ենք Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»: Նա նշել է, թե ԼՂ հիմնահարցը «արյունահոսող վերք է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար»՝ չմոռանալով հերթական անգամ ասել է, որ հիմնախնդրի կարգավորման հարցում աջակցում են Ադրբեջանին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



