Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոչ վարակիչ հիվանդությունների կանխման նպատակով 35–68 տարեկան բոլոր ՀՀ քաղաքացիները կարող են անվճար հետազոտվել պոլիկլինիկաներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարության Ծրագրերի իրագործման գրասենյակը Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ 2015 թ.–ից իրականացնում է սկրինինգային ծրագիր՝ զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով: Ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիները կարող են այցելել պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ և բոլորովին անվճար հետազոտվել՝ հիշատակված երեք հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխման նպատակով։ Թեմայի շուրջ մեր թղթակիցը զրուցել է սրտաբան բժշկուհի Մարինե Օրդյանի հետ՝ պարզելու, թե ինչ է զարկերակային գերճնշումը և ինչու է կարևոր դրա վաղ հայտնաբերումը:
–Տիկին Օրդյան, ինչպիսի՞ն է սիրտ–անոթային խնդիրների տարածվածությունը աշխարհում և մեզ մոտ:

– Սիրտ–անոթային հիվանդությունները ամենատարածվածն են աշխարհում: Մահացությունը այդ հիվանդություններից բարձր է բոլոր երկրներում, հատկապես միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում, որովհետև այդ երկրներում մարդիկ ֆինանսական պատճառներով չեն կարողանում օգտվել կանխարգելիչ միջոցառումներից: Հայաստանը համարվում է միջին եկամուտ ունեցող երկիր, մեզ մոտ սիրտ–անոթայն հիվանդություններից մահացությունը բարձր ցուցանշներ ունի:
– Սիրտ–անոթային խնդիրները բազմազան են: Որո՞նք են դրանցից ամենատարածվածները:

– Ամենատարածված սիրտ–անոթային հիվանդությունները սրտի իշեմիկ հիվանդությունն ու զարկերակային գերճնշումն են: Սրտի իշեմիկ հիվանդության մեջ մտնում են ստենոկարդիան, կամ, այսպես ասած, կրծքային հեղձուկը և սրտամկանի ինֆարկտը: Իսկ զարկերակային գերճնշումը, որն ամենատարածվածն է, գնալով ավելի հաճախանում և ավելի երիտասարդանում է: Այդ է պատճառը, որ այն գտնվում է բժիշկների և կառավարությունների ուշադրության կենտրոնում, և կարևորվում է հատկապես հիվանդության կանխարգելումը:

– Որո՞նք են զարկերակային գերճնշման հվանդացության բարձրացման և երիտասարդացման պատճառները:

– Դրան նպաստում է առաջին հերթին սխալ ապրելակերպը, հետո՝ գնալով ավելացող նյարդա–հոգեբանական խնդիրները:

– Որո՞նք են զարկերակային գերճնշման պատճառները և ինչպիսին է դիմելիությունը՝ այս խնդրի դեպքում:

– Զարկերակային ճնշման ավելի տարածված անունը հիպերտոնիա է: Այս հիվանդությունը 95% դեպքերում ժառանգական բնույթ է կրում: 5–6%–ի պատճառը երիկամների, գլխուղեղի, վահանաձև գեղձի կամ այլ էնդոկրին հիվանդություններն են: Հիմնականում դա առաջնային, էսենցիալ հիպերտոնիկ հիվանդությունն է, որ ունեն շատերը: Ընդ որում, 18–ից բարձր անձանց 50–60%–ը ունի որոշ աստիճանի բարձր զարկերակային ճնշում: Հայաստանի վիճակագրական տվյալներով 18–ից բարձր մարդկանց 38%–ը ունի հաստատված զարկերակայն գերճնշում: Սակայն այս թիվն այնքան էլ ստույգ չէ, որովհետև կան շատ չհայտնաբերված հիվանդներ: Մարդիկ բժշկի մոտ են գալիս՝ բողոքելով գլխացավից, պատմում, որ ամեն անգամ պարզապես ցավազրկողներ է ընդունել և երբեք իր մտքով չի անցել՝ չափել ճնշումը: Եվ հետո, երբ հայերի սովորության համաձայն, դանակը ոսկորին է հասնում և նա գալիս է բժշկի, պարզվում է, որ նա ունի հիպերտոնիա, որն արդեն ազդել է և սրտի, և ուղեղի, և երիկամների ու այլ օրգանների վրա:

– Ի՞նչ է ցույց տալիս վերևի թիվը, ինչ՝ ներքևինը։ Ինչպե՞ս է ճիշտ չափել:

– Շատ ակտուալ հարց է սա, որովհետև շատ կարևոր է ճիշտ չափել զարկերակային ճնշումը: Առաջինը, ընդունված է, որ զարկերակային ճնշումը պետք է չափել 10–15 րոպե հանգիստ նստելուց հետո: Այսինքն, եթե մարդ վազելով գա և նրա ճնշումը չափեն, պարզ է, որ նրա ճնշումը կլինի բարձր: Շատ կարևոր է այդ «մանժետան»՝ ռեզինը, որը փաթաթվում է թևին, համապատասխանի բազկի տրամագծին: Գեր մարդկանց մոտ դա պետք է լինի ավելի մեծ: Եվ դեղատներում վաճառվում են մեծ, միջին և փոքր ռեզինային ժապավեններով ճնշաչափեր: Փոքրերը երեխաների և նիհար չափահասների համար են: Կարևոր է նաև ձեռքի դիրքը՝ մոտավորապես սրտի մակարդակին: Եվ չափելիս պետք է հաշվի առնել, որ մենք սկզբից լսում ենք վերևի թիվը, որը ցույց է տալիս սրտի աշխատանքը, կծկողականությունը: Դա կոչվում է սիստոլիկ ճնշում: Այն խոսում է այն մասին, թե ինչ ճնշման տակ է արյունը դուրս մղվում ձախ փորոքից: Վերջին թիվը կոչվում է դիաստոլիկ ճնշում և խոսում է պերիֆերիկ՝ ծայրամասային անոթների էլաստիկության մասին: Մարդիկ հաճախ շփոթում են և ներքևի թվի դեպքում սրտի խնդիր են կասկածում: Այսպիսով, մենք գրանցում ենք առաջին լսած զարկին համապատասխան թիվը և վերջինինը: Բայց տարեց մարդկանց մոտ, որոնց ծայրամասային անոթները կարծրացած են, և նրանց մոտ մենք լսում ենք ձայն, հետո՝ ընդմիջում, հետո՝ կանոնավոր խփոց: Պետք է գրանցել կանոնավոր խփոցի թվերը, առաջին թիվն այս դեպքում կարող է գերճնշման մասին սխալ հուշում դառնալ: Իջեցնելով ճնշումը նման դեպքում մենք կհասնենք հակառակ էֆեկտի, գլխուղեղը սնուցում չի ստանա:

– Մեկ անգամ բարձր ճնշում ունենալը ուշադրության արժանի՞ փաստ է, թե կարելի է պարզապես մոռանալ այդ մասին և վերջ:

– Ես հորդորում եմ նույնիսկ մեկ անգամ զարկերակային գերճնշում կամ առիթմիա ունենալու դեպքում անպայման դիմել բժշկի: Հայերի մոտ ընդունված է խորհուրդ հարցնել հարևաններից, ընկերներից, մտերիմներից, դեղատներից: Բայց միայն բժիշկը կարող է հիպերտոնիայի բուժմանն ուղղված 6 խմբի դեղամիջոցներից ընտրել ամենաօպտիմալը՝ յուրաքանչյուր հիվանդի համար անհատական:

Հիշեցնենք, որ սկրինինգային ծրագրերն իրականացվում են առողջապահության առաջնային հաստատություններում՝ պոլիկլինիկաներում: Դրանք անվճար են և հասանելի Հայաստանի բոլոր քաղաքացիների համար: Զարկերակային գերճնշման սկրինինգ կարող են անցնել 35–68 տարեկան բոլոր անձինք՝ անկախ սեռից և բնակավայրից:

 

Երևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի