Ազգային ժողովում հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ողբերգության զոհերի հիշատակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովում տեղի ունեցավ հիշատակի արարողություն՝ նվիրված հոկտեմբերի 27-ի ողբերգության 16-րդ տարելիցին: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորները և Ազգային ժողովի աշխատակազմը ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգության զոհերի՝ հիշատակը հավերժացնող հուշակոթողին:Հիշատակի արարողությանը ներկա էին նաև ողբերգության հետևանքով զոհված գործիչների հարազատները:
Այնուհետև խորհրդարանում նիստի մեկնարկին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեր րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ զինված խումբը ներխուժել է խորհրդարանի նիստերի դահլիճ և գնդակահարել ութ պետական գործիչների` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին:



