Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաստաբանին լռեցնելու և վախեցնելու նոր գործիք

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի դատական նոր օրենսգրքի նախագծով փաստաբանների նկատմամբ որպես դատական սանկցիա կարող է մինչև 100 հազար դրամի չափով տուգանք կիրառվել: Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այդ դրույթը որպես փաստաբանին լռեցնելու, զսպելու և վախեցնելու գործիք է որակում:

«Այն բավականին ազդեցիկ գործիք է լինելու: Ներկայի օրենսգրքով ամենալուրջ սանկցիան նախազգուշացումն է կամ «Փաստաբանների պալատ»–ին դիմելը: Այժմ հնչեղ գործերով այդ սանկցիաները յուրաքանչյուր փաստաբանի նկատմամբ մի քանի անգամ են կիրառվում: Պատկերացրեք, թե ինչ կլինի վերոնշյալ դրույթն ընդունելուց հետո: Կնշանակի, որ փաստաբանը դատավորի քմահաճույքով անընդհատ կարող է անգամ մինչև 2 կամ 5 միլիոնով տուգանվել: Բացի այդ, բնական է, որ ինչքան էլ բողոքարկես, ամեն դեպքում դատավորի որոշումն է: Այս պարագայում հասկանալի է, որ թե՛ Վերաքննիչ և թե՛ Վճռաբեկ ատյանները հակված կլինեն դատավորին օգնելու և նրա կողմից լինելու մտքին»,– Past.am–ի հետ զրույցում ասաց Տ. Աթանեսյանը՝ հավելելով, որ արդարադատության մեջ փաստաբանի դերն ու նշանակությունը խիստ նվազում է:

«Դու դատական նիստին ներկա անկարգապահ քաղաքացու հետ նույն նժարի վրա ես դրվում, ինչն անթույլատրելի է: Փաստաբանն ունի իր կարգավիճակը, նա անկախ է: Նա չի կարող հետապնդվել դատարանում հայտնած իր կարծիքի համար: Հաճախ, երբ դատավորի կողմից ապօրինությունների ենք հանդիպում, բնականաբար, բարձրաձայնում, առարկում և աղմուկ ենք բարձրացնում: Հիմա այդ ամենին զուգահեռ շատ հեշտ կլինի կիրառել տուգանքները:

Այստեղ խնդիրներ են առաջանալու նաև վստահորդների հետ, չէ որ փաստաբանը ստիպված է լինլու ինչ–որ դեպքերում լռել, որպեսզի չարժանանա այդ սանկցիային»,–հավելեց նա:

Փաստաբանի խոսքով՝ դրույթը լուրջ հարված է փաստաբանությանը. «Այն միտքը, թե մեր կառույցը կոչված է փաստաբաններին պաշտպանելու, վաղուց այդպիսին չէ և, կարելի է ասել, վաղուց գոյություն չունի: Դրույթի դեմն առնելու խնդիրն այդ կառույցինն է: Եթե մենք քիչ թե շատ «Փաստաբանների պալատ» ունենայինք, իրենք աղմուկ կբարձրացնեին»:

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ ոչ ոք չի ասում, թե փաստաբանը կարող է իրեն պահել այնպես, ինչպես ցանկանում է. «Իհարկե, իրեն հարգող յուրաքանչյուր փաստաբան կպահանջի, որ կոլեգաները ևս իրենց ադեկվատ և օրենքին համապատասխան պահեն: Բայց եթե փաստաբանը դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից ու իրեն պահել չգիտի, ապա ճիշտ է, որ պալատը քննության առնի դեպքը: Ամեն դեպքում պետք է պարզի՝ փաստաբանն իրեն որպես փաստաբան, թե պարզապես խուլիգան է պահել: Ներկայիս օրենսգրքում առկա միտքը լավն է, բայց պրակտիկայում այն մի քիչ այլ երանգ ստացավ: Բայց այժմյան նախագիծը պարզապես խայտառակություն է»:

Ինչ վերաբերում է առաջարկվող դրույթի միջազգային կիրառմանը, Տ. Աթանեսյանը նշեց. «Որքան տեղյակ եմ՝ Արմտյան Եվրոպայում փաստաբանության կազմակերպման մեջ նման բան չկա: Որոշակիորեն ուսումնասիրել եմ, բայց նման դրույթի չեմ հանդիպել:

Հարցին, թե փաստաբանները կպահանջե՞ն նախագծից հանել այդ դրույթը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ կսպասեն, հասկանալու՝ «Փաստաբանների պալատը» նման պահանջ կներկայացնի՞, թե՝ ոչ. «Ի վերջո, փաստաբանի կարծիքը մի բան է, կառույցի կարծիքն այլ բան»:

Աննա Բադալյան

Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն