Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մանրածախ առևտրի ոլորտում մեծ ստվեր կա, որի դեմ պայքարում ենք կոշտ վարչարարությամբ. ՊԵԿ նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարում է, որ մանրածախ առևտրի ոլորտում մեծ ստվեր կա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մանրածախ առևտրով զբաղվողների բողոքներին, թե «ՊԵԿ-ն իրենց հարկային տեռորի է ենթարկում», ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ հարկային վարչարարությունից բողոքում են հիմնականում այն անձինք, ովքեր փորձում են թաքցնել իրենց շրջանառությունը և խուսափել հարկերից, ինչի դեմ իրենք ակտիվ պայքարում են: «Իմ մոտեցումը հստակ է, բոլորը պետք է հարկերը վճարեն օրենքով սահմանված կարգով: Նրանք փորձում են թաքցնել իրենց շրջանառությունը, խուսափել հարկերի վճարումից: Ես հայտարարում եմ, որ դա չի լինելու, կոշտ վարչարարություն ենք իրականացնելու և բոլորին բերելու ենք օրենքի դաշտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Դիտարկմանը, թե առևտրականները բողոքում են բարդ փաստաթղթաշրջանառությունից, Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ վերջերս ՊԵԿ աշխատակիցներն այդ առևտրականների հետ հանդիպում են ունեցել, նրանց մանրամասն բացատրել են, թե ինչ է պետք անել, սակայն դրանից հետո էլ նրանք բողոքում են: «Անգամ մենք նրանց անվճար հաշվապահական ծառայություններ ենք առաջարկել, որպեսզի կարողանան իրականացնել պահանջվող փաստաթղթաշրջանառությունը, բայց դրանից էլ հրաժարվում են: Իրենք պարզապես ցանկանում են խուսափել հարկերից, ինչը մենք թույլ չենք տա»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահը:

Նա ընդգծեց, որ ոչ բոլոր տնտեսավարողներն են փորձում խուսափել հարկերից, կան տնտեսավարողներ, ովքեր օրենքի դաշտում շատ լավ աշխատում են: «Ես շնորհակալ եմ այդ մարդկանց: Կան նաև մարդիկ, ովքեր, թաքնվելով սոցիալապես վատ վիճակում գտնվող խավի անվան տակ, ունենալով մեծ հնարավորություններ, այդ մարդկանց ուղղորդում են մեր դեմ»,- ընդգծեց Հարությունյանը:

Հարցին՝ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտնո՞ւմ է այդ ուղղորդողների մեջ, Վարդան Հարությունյանը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ Գագիկ Ծառուկյանը «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում տարածքներ ունեցող առևտրականներին բացատրել է, որ ՊԵԿ-ի գործողություններն օրենքի սահմաններում են:

Վարդան Հարությունյանը շեշտեց, որ ստվեր կա նաև մեծածախ առևտրի ոլորտում՝ ընդգծելով, որ մանրածախ առևտրի ոլորտում ստվերի դեմ պայքարի միջոցով իրենք նաև պայքարում են մեծածախ առևտրում առկա ստվերի դեմ: Այնուամենայնիվ, Հարությունյանը շեշտեց, որ մանրածախ առևտրի ոլորտում ստվերն ավելի շատ է:


http://armenpress.am/arm/news/910751/
 
 
 
 
Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են