Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաստուրմայի երեկո՝ մայրաքաղաքի սրտում (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ տարիներ առաջ մայրաքաղաքի Աբովյան փողոցում բացվեց հուշանվերների «Աղաքսակ» խանութ–սրահը, այն իր հետ Երևան բերեց նաև նոր մշակույթ, նոր ասելիք և նոր որակ: Ու շատ կարճ ժամանակ անց այն դարձավ ոչ միայն երևանցիների, այլ մայրաքաղաքի հյուրերի սիրելի վայրերից մեկը: Հուշանվերների խանութ–սրահից հետո Երևանի քարտեզի վրա ավելացավ մեկ այլ ժամանցի վայր՝ «Դոլմամա» ռեստորանը: Հիմա արդեն եղածին ավելացել է «Բաստուրմա» սրճարանը, որը նախորդ երկուսի հետ միասին լրացրեց Երևանի համար դիմագիծ դարձած եռանկյունու երրորդ անկյունը: Նշենք, որ այս նախագծերի հեղինակը Ժիրայր Ավանյանն է, ով տարիներ առաջ ԱՄՆ–ից Հայաստան եկավ ու դարձավ մայրաքաղաք Երևանի հայտնի և սիրված կերպարներից մեկը:

Հոկտեմբերի 27–ին Աբովյան–Պուշկին խաչմերուկում «Բաստուրմա» սրճարանի հարևանությամբ տեղի ունեցավ բաստուրմայի երևանյան երեկո, որին մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանցիները, մայրաքաղաքի հյուրերն ու պարզապես անցորդները ակամայից հայտնվելով բացօթյա այդ ինքնատիպ միջոցառմանը, հնարավորություն ունեցան յուրովի բացահայտել բոլորիս լավ հայտնի բաստուրման՝ իր ինքնատիպ մատուցմամբ:

Փառատոնի կազմակերպիչ, «Դոլմամա» ռեստորանի և «Բաստուրմա» սրճարանի տնօրեն Մերի Բադալյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ սա Ժիրայր Ավանյանի հերթական գաղափարներից մեկն է, որը միջոցառում լինելուց բացի սոցիալական շատ հետաքրքիր նախագիծ է

«Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որն ամեն ինչ ունի, սակայն այդ ամենի ճիշտ փաթեթավորումը և մատուցումը չկա: Մեր այս նախագծով մենք ցանկանում ենք, որ բաստուրման նույնպես դառնա Հայաստանը ճանաչելու կարևոր գրավականներից մեկը: Շատ կարևոր փաստ կա: Սովորաբար զբոսաշրջիկները այս կամ այն սննդամթերքի մասին խոսելիս կամ այդ մասին լսելիս հիշում են այն երկիրը, որտեղ այն համտեսել են: Մենք ցանկանում ենք, որ բոլոր մեր հյուրերը բաստուրմա ասելիս, կամ այդ բառը լսելիս միանգամից Հայաստանը հիշեն: Այս երեկոն մենք անվանել ենք մտքերի փոխանակման երեկո, որի ժամանակ առիթ կունենանք նաև տեղեկանալ, թե մեր հյուրերն ինչ կարծիք ունեն բաստուրմայի մասին, ինչը նույնպես բավականին կարևոր է այս սոցիալական նախագիծն իրականացնելու համար»,– ասաց Մ. Բադալյանը:

Նշենք նաև, որ երեկոն ընթացավ նաև երևանյան մեկ այլ սիմվոլ՝ Ֆորշի անզուգական կատարումների ներքո, իսկ երեկոյի ընթացքում բաստուրմայի շուրջ ձևավորված այդ անմիջական մթնոլորտը դեռ երկար կհիշվի թե՛ երևանցիների և թե՛ զբոսաշրջիկների հիշողության մեջ:

Եվ կասկած չկա, որ իսկապես այս նախագծով Հայաստանը ևս մեկ քայլով կբարելավի իր դիրքերը աշխարհի ամենաճանաչված և ամենաշատ այցելություն ունեցող երկրների ցանկում և մյուս ճանաչված երկրների նման էլ ավելի կամրապնդի իր տեղը համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա:

Արմինե Գրիգորյան

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը