Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խախտելով սահմանները. «Yerevan Jazz Fest»-ն առաջին անգամ ջազային տրամադրություն պարգևեց գյումրեցիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Գյումրին հյուրընկալեց «Yerevan Jazz Fest»-ը: Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Պրոդաքշն»-ի նախաձեռնությամբ, տարվա ամենաջազային իրադարձությունը՝ «Yerevan Jazz Fest»-ն առաջին անգամ, խախտելով սահմանները, ջազային տրամադրություն պարգևեց նաև գյումրեցիներին:

«Ջազի հայկական ասոցիացիա»-ի և «Մեցցո Պրոդաքշն» ընկերության կողմից կազմակերպվող միջազգային ջազ փառատոնն այս տարի իրականացվում է երրորդ անգամ: «Yerevan Jazz Fest»-2017-ը նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր, Ավեդիս Զիլդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրությանը:

Թեև փառատոնի շրջանակներում մեգաաստղեր Մարկուս Միլերն ու Գոնսալո Ռուբալկաբան Գյումրիում ելույթ չունեցան, սակայն ջազային խենթ տրամադրությունն ապահովված էր՝ համերգին ելույթ ունեցան Լևոն Մալխասյանը, Ալեքսիս Ավագյանը (Ֆրանսիա), Իգոր Բուտմանը (Ռուստաստան), «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը, Վազգեն Ասատրյանը, Լուսինե Սարգսյանը և այլք:

«Երբ Հայաստան եմ գալիս, տրամադրությունս անմիջապես ջազային է դառնում, անհնար է այստեղ այլ կերպ՝ ջազային հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանում: Շատ հիանալի ջազմեններ ունեք, ովքեր այսօր էլ հպարտությամբ այդ լավագույն ավանդույթների շարունակողներն են»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց անվանի ռուս սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը:

Խոսելով հայկական ջազի ավանդույթների մասին, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը փաստեց՝ 15 տարիների ընթացքում կազմակերպվող ջազային փառատոնները միտված են դրան, վերջին 3 տարիների ընթացքում այդ փառատոներն անցկացվում են Ջազի հայկական ասոցիացիայի կողմից:

«Տարեցտարի լայնանում է ինչպես մասնակիցների աշխարհագրությունը, այնպես էլ որակը և կարծում եմ հաջորդ տարի շատ ավելի լավն է լինելու, քանի որ հաջորդ տարին լինելու է հոբելյանական՝ տոնելու ենք հայկական ջազի 80 ամյակը և կարծում եմ դա չի կարող սահմանափակվել միայն մի ջազ փառատոնով, այլ ողջ տարվա ընթացքում է լինելու»,-նշեց Լևոն Մալխասյանը: Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյան «Արմենպրես»-ին վստահեցրեց՝ փառատոնն այսուհետ մեկ օր, Երևանից բացի, կհյուրընկալի ևս մեկ քաղաք:

«Ուրախ եմ, որ Գյումրիում նմանատիպ հայտնի ջազմեններ են եկել ու բոլորը մեծ ոգևորությամբ ու մեծ ցանկությամբ ու խանդավառությամբ են Գյումրիում: Փառատոնի շրջանակներում ջազային հրավառությունը նաև Գյումրիում է»,-նշեց Կամո Մովսեսյանը՝ վստահություն հայտնելով, որ ջազային փառատոնները կնպաստեն հայկական ջազի տարածմանը: Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո:

 

Երևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի