Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք պատրաստ ենք կառուցողական հարաբերություններ հաստատել բոլոր նրանց հետ, ովքեր մեզ ընդունում են որպես գործընկերների. Տիգրան Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 «Փոխկապվածությունը մարդկության զարգացման օբյեկտիվ թրենդն Է: Աշխարհը սեղմվում Է եւ ավելի ու ավելի Է փոքրանում: Հետեւաբար երկխոսությունը հակասությունների հաղթահարման լավագույն ձեւն Է: Դա ակնհայտ Է դառնում հատկապես այժմ, երբ մենք բոլորս կանգնած ենք Չորրորդ արդյունաբերական հեղաշրջման շեմին: Արդեն պարզ Է, որ շահերի պաշտպանությունը տեղափոխվում Է թվային միջավայր, որտեղ արդյունավետ եւ կառուցողական համագործակցության բացակայության դեպքում ի հայտ կգան նոր խոչընդոտներ ու սահմանափակումներ»:

Այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ հոկտեմբերի 27-ին Նյու Յորքում ելույթ ունենալով Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի (ՌԱԳԽ) ամենամյա ամփոփիչ հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, գործարար համաժողովին մասնակցել են պետական իշխանության մարմինների եւ ամերիկյան ու ռուսական խոշոր բիզնեսի ներկայացուցիչները:

Տիգրան Սարգսյանը նշել Է, որ միջոցառման հանգուցային թեման՝ «Ներդրումներ անելով ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայում», առանձնակի նշանակություն ունի նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համար: ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահի կարծիքով՝ «համաշխարհային տնտեսությունն ավելի ու ավելի մեծ չափով Է սկսում կողմնորոշվել դեպի համագործակցության նոր ձեւեր, որտեղ ստանդարտներն ու ոչ տարիֆային միջոցները բազմակի ավելի կարեւոր նշանակություն ունեն, քան մաքսային կարգավորումը»: Այդ կապակցությամբ Տիգրան Սարգսյանը հանդիպման ամերիկացի մասնակիցների հատուկ ուշադրությունը դարձրել Է Եվրասիական տնտեսական միության զարգացման հանգուցային ուղղություններից մեկի՝ ռազմավարական հեռանկարում Միության թվային օրակարգի վրա, որը կարող Է հիմք դառնալ ԱՄՆ-ի եւ ամերիկյան ընկերությունների հետ ավելի սերտ համագործակցության համար:

Ինչպես հիշեցրել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը, մի շարք հետազոտություններ վկայում են, որ «թվային աշխարհի առաջատարներին իրենց դիրքը պահպանելու համար հարկավոր Է ընդլայնել համագործակցությունն այն երկրների հետ, որոնք թվային բեկման հասնելու ներուժ ունեն: ԵԱՏՄ-ի անդամ պետությունները նման բեկում իրականացնելու հնարավորություններ ունեցող երկրների ցուցակում են, ինչը ցույց Է տալիս ԵԱՏՄ-ի թվային օրակարգի վերաբերյալ Համաշխարհային բանկի հետազոտությունը, որն անցկացվել Է Եվրասիական հանձնաժողովի հետ համագործակցությամբ»: Այսպիսով, տնտեսության թվային փոխակերպման եւ տարբեր ոլորտներում թվային ստանդարտների ստեղծման բնագավառում փոխգործակցության ընդլայնումը կարող Է շահերի փոխադարձ հաշվառման հիանալի օրինակ դառնալ եւ խթանել երկխոսությունն ԱՄՆ-ի ու ԵԱՏՄ-ի միջեւ:

Տիգրան Սարգսյանի ելույթի եւս մեկ կարեւոր թեմա են դարձել տեխնիկական կարգավորման եւ առեւտրական քաղաքականության հարցերը, որոնք, ինչպես կարծում են ՌԱԳԽ-ում, ամենից ավելի հետաքրքրում են ամերիկյան բիզնեսին: Ինչպես նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը, «մենք ավարտում ենք տեխնիկական կարգավորման արդյունավետ համակարգի ձեւավորումը: ԵԱՏՄ-ում գործում Է արտադրանքի միասնական ցանկ, որը որոշում Է կարգավորման պարտադիր ոլորտը: Տեխնիկական կանոնակարգերը մշակվում են բացառապես այդ արտադրատեսակների նկատմամբ, ուղղակի գործողություն ունեն ԵԱՏՄ-ի երկրների ամբողջ տարածքում, իսկ որպես դրանց մշակման հիմք, Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխան, կիրառվում են միջազգային չափորոշիչները»: Տիգրան Սարգսյանը հիշեցրել Է, որ արդեն ընդունված Է ԵԱՏՄ-ի 44 տեխնիկական կանոնակարգ, դրանցից 36-ը ուժի մեջ Է մտել: «Որպեսզի բիզնեսը կարողանա հարմարվել նոր կարգավորիչ փաստաթղթերի պահանջներին, տեխնիկական բոլոր կանոնակարգերը նախատեսում են անցումային շրջան, առանձին դեպքերում՝ բավականին երկար, մինչեւ երեք-հինգ տարի,-նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:-Բիզնեսի հետ հետադարձ կապը մեր Միության հաջողության գործնական պայմանն Է: Ուստի արդեն մշակման փուլում մենք փաստաթղթերի բոլոր նախագծերը քննարկում ենք ձեռնարկչական հանրակցության հետ, ինչպես նաեւ գնահատում ենք գործարար ակտիվության վրա ընդունվող կանոնակարգերի հնարավոր ազդեցությունը»: Իր ելույթում ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը ուշադրություն Է դարձրել նաեւ առեւտրական քաղաքականության հարցերի վրա: Նա ընդգծել Է, որ ԵԱՏՄ-ի առեւտրական քաղաքականությունը միտված Է երրորդ երկրների հետ փոխշահավետ գործընկերային, իսկ մի շարք դեպքերում՝ նաեւ արտոնյալ հարաբերությունների ձեւավորմանը:

Տիգրան Սարգսյանը նշել Է, որ առեւտրական այն համաձայնագրերը, որոնք քննարկվում են այսօր եւ կարող են կնքվել մոտ հեռանկարում, կարելի Է բաժանել երկու խմբի. համաձայնագրեր, որոնք ստեղծում են լիաֆորմատ ինստիտուցիոնալ շրջանակներ, նպաստում առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը, եւ համաձայնագրեր ազատ առեւտրի մասին:

Առաջին տիպի համաձայնագրի օրինակ կարող Է դառնալ Չինաստանի ժողովրդական Հանրապետության հետի առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագիրը: Այդ փաստաթուղթը հիմնվում Է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների վրա եւ համագործակցության իրավական բազայի ստեղծում Է նախատեսում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ ոչ տարիֆային կարգավորումը (տեխնիկական, սանիտարական եւ ֆիտոսանիտարական կարգավորումը), մաքսային ընթացակարգերը, առեւտրի ընթացակարգերի դյուրացումը, ինտելեկտուալ սեփականությունը:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահն իր ելույթում հատուկ շեշտադրել Է համագործակցությունը եվրոպական երկրների եւ Եվրամիության հետ: Նա նշել Է, որ Եվրասիական տնտեսական միությունը միշտ բաց Է եղել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ փոխգործակցության զարգացման համար, եւ ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ կոոպերացում Է սկսվել ԵԱՏՀ-ի եւ Եվրահանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների միջեւ. «Ես վստահ եմ, որ Եվրոպական եւ Եվրասիական միությունների վերազգային մարմինների միջեւ համագործակցությունը համապատասխանում Է բիզնեսի եւ մեր բոլոր երկրների շահերին, ուրեմն՝ մեզ հարկավոր Է երկխոսության օրակարգն ընդլայնել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք մտնում են մեր իրավասության եւ մեր եվրոպացի գործընկերների իրավասության մեջ»:

Ելույթի ավարտին Տիգրան Սարգսյանը հայտարարել Է. «Այստեղ իմ ներկայությունը բազմաթիվ խոսքերից ավելի լավ Է վկայում այն մասին, որ մենք պատրաստ ենք կառուցողական եւ արդյունավետ հարաբերություններ կառուցել բոլոր նրանց հետ, ովքեր մեզ ընդունում են որպես գործընկերների: Բայց ակներեւ Է, որ մեր միջեւ ավելի սերտ համագործակցության առկայությունը թույլ կտար ուժեղացնել ամերիկյան ընկերությունների դիրքերը ԵԱՏՄ-ում, իսկ եվրասիական բիզնեսինը՝ ԱՄՆ-ում: Նոր աշխարհը, որի հետ մենք այսօր գործ ունենք, դա, նախեւառաջ, արագորեն փոփոխվող իրականությունն Է: Այդ իրականության մեջ կարեւոր նշանակություն ունի նոր նորմերի ու ստանդարտների մշակումն ու ներդրումը: Այդ ուղղությամբ փոխշահավետ համագործակցությունը թույլ կտա մշակել այնպիսի նորմեր ու ստանդարտներ, որոնց շնորհիվ ձեռնարկատերերն ու երկրները ավելի հեշտությամբ եւ ավելի քիչ ծախսերով կկարողանան արձագանքել այդ փոփոխություններին: Մինչդեռ համագործակցության բացակայությունը բերում Է նոր խոչընդոտների ու սահմանափակումների, ինչը չի համապատասխանում բիզնեսի շահերին»:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահի ելույթից հետո հնչած հարցերն ու մեկնաբանությունները ի հայտ են բերել գործարար համաժողովի մասնակիցների մեծ հետաքրքրությունը եվրասիական ինտեգրացման նկատմամբ:

 

Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են