Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաստաբանին լռեցնելու և վախեցնելու նոր գործիք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի դատական նոր օրենսգրքի նախագծով փաստաբանների նկատմամբ որպես դատական սանկցիա կարող է մինչև 100 հազար դրամի չափով տուգանք կիրառվել: Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այդ դրույթը որպես փաստաբանին լռեցնելու, զսպելու և վախեցնելու գործիք է որակում:

«Այն բավականին ազդեցիկ գործիք է լինելու: Ներկայի օրենսգրքով ամենալուրջ սանկցիան նախազգուշացումն է կամ «Փաստաբանների պալատ»–ին դիմելը: Այժմ հնչեղ գործերով այդ սանկցիաները յուրաքանչյուր փաստաբանի նկատմամբ մի քանի անգամ են կիրառվում: Պատկերացրեք, թե ինչ կլինի վերոնշյալ դրույթն ընդունելուց հետո:

Կնշանակի, որ փաստաբանը դատավորի քմահաճույքով անընդհատ կարող է անգամ մինչև 2 կամ 5 միլիոնով տուգանվել: Բացի այդ, բնական է, որ ինչքան էլ բողոքարկես, ամեն դեպքում դատավորի որոշումն է: Այս պարագայում հասկանալի է, որ թե՛ Վերաքննիչ և թե՛ Վճռաբեկ ատյանները հակված կլինեն դատավորին օգնելու և նրա կողմից լինելու մտքին»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Տ. Աթանեսյանը՝ հավելելով, որ արդարադատության մեջ փաստաբանի դերն ու նշանակությունը խիստ նվազում է:

«Դու դատական նիստին ներկա անկարգապահ քաղաքացու հետ նույն նժարի վրա ես դրվում, ինչն անթույլատրելի է: Փաստաբանն ունի իր կարգավիճակը, նա անկախ է: Նա չի կարող հետապնդվել դատարանում հայտնած իր կարծիքի համար: Հաճախ, երբ դատավորի կողմից ապօրինությունների ենք հանդիպում, բնականաբար, բարձրաձայնում, առարկում և աղմուկ ենք բարձրացնում: Հիմա այդ ամենին զուգահեռ շատ հեշտ կլինի կիրառել տուգանքները:

Այստեղ խնդիրներ են առաջանալու նաև վստահորդների հետ, չէ որ փաստաբանը ստիպված է լինլու ինչ–որ դեպքերում լռել, որպեսզի չարժանանա այդ սանկցիային»,–հավելեց նա:

Փաստաբանի խոսքով՝ դրույթը լուրջ հարված է փաստաբանությանը. «Այն միտքը, թե մեր կառույցը կոչված է փաստաբաններին պաշտպանելու, վաղուց այդպիսին չէ և, կարելի է ասել, վաղուց գոյություն չունի: Դրույթի դեմն առնելու խնդիրն այդ կառույցինն է: Եթե մենք քիչ թե շատ «Փաստաբանների պալատ» ունենայինք, իրենք աղմուկ կբարձրացնեին»:

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ ոչ ոք չի ասում, թե փաստաբանը կարող է իրեն պահել այնպես, ինչպես ցանկանում է. «Իհարկե, իրեն հարգող յուրաքանչյուր փաստաբան կպահանջի, որ կոլեգաները ևս իրենց ադեկվատ և օրենքին համապատասխան պահեն: Բայց եթե փաստաբանը դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից ու իրեն պահել չգիտի, ապա ճիշտ է, որ պալատը քննության առնի դեպքը: Ամեն դեպքում պետք է պարզի՝ փաստաբանն իրեն որպես փաստաբան, թե պարզապես խուլիգան է պահել: Ներկայիս օրենսգրքում առկա միտքը լավն է, բայց պրակտիկայում այն մի քիչ այլ երանգ ստացավ: Բայց այժմյան նախագիծը պարզապես խայտառակություն է»:

Ինչ վերաբերում է առաջարկվող դրույթի միջազգային կիրառմանը, Տ. Աթանեսյանը նշեց. «Որքան տեղյակ եմ՝ Արմտյան Եվրոպայում փաստաբանության կազմակերպման մեջ նման բան չկա: Որոշակիորեն ուսումնասիրել եմ, բայց նման դրույթի չեմ հանդիպել:
Հարցին, թե փաստաբանները կպահանջե՞ն նախագծից հանել այդ դրույթը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ կսպասեն, հասկանալու՝ «Փաստաբանների պալատը» նման պահանջ կներկայացնի՞, թե՝ ոչ. «Ի վերջո, փաստաբանի կարծիքը մի բան է, կառույցի կարծիքն այլ բան»:

 

Երգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել