Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գագիկ Ծառուկյանը հավատարիմ մնաց ցանկացած խնդրին լուծում տալու պատրաստակամությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գաղտնիք չէ, որ մի շարք հայտնի առևտրային կենտրոնների առևտրականներ այս օրերին հայտնվել են ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում։ Բանը նրանում է, որ ՊԵԿ-ը բավական երկար ժամանակ պահանջում է առևտրականներից անցնել ամբողջական փաստաթղթավորման, ինչը լրացուցիչ դժվարություններ և հավելյալ ֆինանսական ծախսեր է պահանջում ՓՄՁ այս ոլորտի ներկայացուցիչների համար։
Այդ առումով բացառություն չէ նաև «Առինջ մոլ» առևտրի կենտրոնը։ Օրեր առաջ մամուլը գրեց, որ մոլի աշխատակիցները, վերոնշյալ խնդրի առնչությամբ, պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել Ազգային Ժողովի մոտ և բարձրաձայնել իրենց խնդիրները։ 
Սակայն «Առինջ մոլի» խնդրին, ինչպես միշտ, անհաղորդ չմնաց Գագիկ Ծառուկյանը, ով օրեր առաջ հանդիպեց մոլի առևտրակաների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ՊԵԿ աշխատակիցներ։ Գագիկ Ծառուկյանը երկու կողմերի ներկայությամբ լսեց առկա խնդիրները, ապա խոստացավ անել ամեն ինչ, որը կնպաստի դրանց արդարացի լուծմանը։ 
Նշենք, որ այս խնդիրը, որը պայմանավորված է ՊԵԿ-ի նոր որոշումներով, արդեն տևական ժամանակ առկա է մի շարք հայտնի առևտրային կենտրոնների առևտրականների մոտ, սակայն առայսօր միայն Գագիկ Ծառուկյանն է, որ ընդառաջ է գնացել առևտրականների բողոքին և հանդիպել նրանց հետ՝ խնդիրը լսելու և լուծմանն ընդառաջելու համար։ Միանգամայն հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ոչ միայն և ոչ այնքան որպես «Առինջ մոլի» սեփականատեր, որքան Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի առաջնորդ, ով հերթական անգամ ականջալուր եղավ կոնկրետ սոցիալական խմբի բարձրացված բողոքին, հանդիպեց նրանց, քննարկեց խնդիրը և փորձեց լուծում տալ՝ ավելի թեժ հանգուցալուծումներից խուսափելու համար։
Այսօր արդեն Գագիկ Ծառուկյանի՝ առևտրականների հետ հանդիպման արդյունքները առկա են։ Ինչպես տեղեկացնում են կայքերը, ՊԵԿ-շը որոշել է «թայմ-աութ» վերցնել և փորձել առևտրականների հետ համատեղ ուժերով կարգավորել խնդիրը։ Նույն մամուլը տեղակացնում է, որ «Առինջ մոլում» նրանց արդեն տրամադրվել է տարածք, որտեղ նրանք մշտապես ներկա լինելով մոլի տարածքում և հնարավորություն ունենալով առևտրակաների հետ գտնվել մշտական կապի մեջ, նրանց տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվություն, փորձում գտնել լուծման փոխշահավետ ուղիներ։ 
Այսպիսով Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ զուտ մարդկայնորեն անսալով որոշակի սոցիալական խմբին օգնելու պահանջին, լուծում է գտնում ՓՄՁ ներկայացուցիչներին հուզող խնդրին։ Դրանով նաև հնարավորություն է ստեղծվում խուսափել խնդրի լուծման ավելի թեժ տարբերակներից, որոնք հաճախ, ինչպես ցույց է տալիս փորձը, դրական հանգուցալուծման չեն բերում։ Առաջին անգամ, շնորհիվ Գագիկ Ծառուկյանի, հնարավորություն է առաջանում առկա հակադրությունը կարգավորել ոչ թե փողոցում, այլ «կլոր սեղանի» շուրջ, ինչից շահելու են բոլոր կողմերը։ 
Գագիկ Ծառուկյանի այս մոտեցումը պետք է ուղեցույց դառնա այլ քաղաքական գործիչների համար, քանի որ ցանկացած խնդրի լավագույն լուծումը գտնվում է բանակցությունների արդյունքում։
 
 

 

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը