Շախմատի հավաքականը հաղթեց Հունաստանի թիմին 2,5-1,5 հաշվով
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Եվրոպայի թիմային առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունական Կրետե կղզում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Մրցաշարի երկրորդ տուրում Արշակ Պետրոսյանի ղեկավարած թիմը մրցում էր Հունաստանի առաջին թիմի հետ: Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը, ովքեր մրցում էին սպիտակ խաղաքարերով հաղթանակ տոնեցին: Սերգեյ Մովսեսյանը պարտություն կրեց, իսկ Հրանտ Մելքումյանը կիսեց միավորը: Հայաստանի հավաքականը հաղթեց 2,5-1,5 հաշվով:
Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 1-8-րդ տուրերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 16:00-ին, վերջին տուրինը՝ 15:00-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



