Վրաստանը եւ «Գազպրոմ»-ը շարունակել են բանակցությունները Միլանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն նոր հանդիպում է ունեցել «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ: Հանդիպումը տեղի է ուեցել Միլանում: Այդ մասին, ասված է ընկերության մամուլի տեղեկագրում:
«Հանդիպմանը շարունակվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցմանը եւ դրա առեւտրային մատակարարումներին վերաբերող հարցերի քննարկումը»,- նշվում է մամուլի տեղեկագրում:
2014 թվականին «Գազպրոմը» 0,3 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարել Վրաստանին:
Ինչպես նշում Է «Գրուզիա Online»-ը, ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրորդ անգամ հանդես է եկել կառավարությանն ուղղված պահանջով՝ առաջիկա նիստի քննարկմանը դնել «Գազպրոմի» հետ փոխգործակցության եւ բանակցությունների հարցը: Կառավարությունն անտեսում է նախագահի պահանջը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



