Իրանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Արցախի Հադրութ քաղաքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը hոկտեմբերի 29-ին, ժամը 11:35-ին իր սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացել, որ ժամը 10:51-ին (Գրինվիչի ժամանակով` 06:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.450 և արևելյան երկայնության 47.810 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Փարսաբադ քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
http://armenpress.am/arm/news/
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



