Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բյուրականի Արտավազիկ եկեղեցում առաջին անգամ նորոգման աշխատանքներ են իրականացվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Յոթերորդ դարում կառուցված Արտավազիկ եկեղեցին, որը գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում նորոգվում է: Այստեղ վերականգնման աշխատանքներ առաջին անգամ են իրականացվում: Աշխատանքները մեկնարկել են մեկ ամիս առաջ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ միասին հոկտեմբերի 28-ին Արտավազիկում էր:

«Եկեղեցու հատակը մասնակի տեղահանված է. շինարարները վերականգնել են դրա մի մասը: Գետնախարիսխներից որոշ հատվածներ մասնակիորեն քայքայված են. նորոգում ենք այդ մասը:  Կանգուն մնացած պատերը, հատկապես՝ հարավարևելյան հատվածը,  ամբողջությամբ քայքայված էր  ու այնտեղ ջուր էր ներթափանցում՝ արագացնելով քայքայումը: Աշխատում ենք լուծել նաև այդ հարցը: Լրացվում են տանիքածածկույթի որոշ հատվածներ, հեռացվելու է ջրի թաց կետը, որը վնասում է կառույցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց  ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

Նա ընդգծեց, որ եկեղեցին ամբողջությամբ վերականգնելու ծրագիր դեռ չկա, քանի որ միջոցները սուղ են: Առաջնային նպատակը եղածը պահպանելն է:

Արտավազիկի վերականգնման համար պետբյուջեն տրամադրել է 11 մլն դրամ:

Վերակառուցվում են նաև Արմավիրի մարզի Թարգմնաչաց վանքը և Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Երեք հուշահամալիրների վերականգնման աշխատանքներն էլ իրականացնում է «Արհովշին» շինարարական կազմակերպությունը:

Անդրադառնալով կազմակերպությանը՝ Արմեն Ամիրյանն ասաց. «Մենք հայտնվել էինք մի շրջանակում. հայտարարվող մրցույթներին մասնակցում և հաղթում էին միևնույնտեխվերահսկողներն ու շինարարական կազմակերպություններըինչն արդեն իսկ շատ վատ էր։ Մրցույթի պայմաններից հանեցինք շինարարական ընկերության հուշարձաններիվերականգնման ոլորտում առնվազն 5-10 տարվա փորձառության պահանջը։ Փոխարենը նշեցինքոր մրցույթին կարող է մասնակցել առանց հիշյալ փորձառության կազմակերպություն՝իր աշխատանքում ներգրավելով փորձառու մասնագետի։ Արդյունքում դաշտում հայտնվեցին թեև պակաս փորձառությամբբայց նոր կազմակերպություններ:

Դա կարևոր էքանի որ լուրջ վտանգներ են թաքնված այնտեղորտեղ տասնամյակներ շարունակ շինարարական հրապարակները միմյանց միջև են բաժանում միևնույնընկերությունները»,- շեշտեց նախարարը։
Արմեն Ամիրյանը կարծում է, որ յուրաքանչյուր նախաձեռնության մեկնարկին հատուկ բոլոր դժվարություններով հանդերձ, մրցույթի անցկացման և հանրային վերահսկողության նման ձևաչափը հետագայում շոշափելի արդյունք կտա։

Արտավազիկ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Նրա հարևանությամբ է գտնվում 13-րդ դարի հսկա  խաչքարը: Արևելքում եկեղեցու խաչթևը կիսաշրջանաձև է, մյուսները՝ ուղղանկյուն։ Հյուսիս-արևելյան անկյունում ունի ոչ մեծ ավանդատուն։ Գմբեթատակ քառակուսին տրոմպների միջոցով փոխանցվել է արտաքուստ ութնիստ թմբուկին։ Արևմուտքում խաչթևի տանիքին ութերորդ դարում ավելացվել է սլացիկ համաչափություններով զանգակատունը։ Մնացած թևերի թաղածածկերը և գմբեթը փլված են։

 


http://armenpress.am/arm/news/910573/

Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը