ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը բազմաժամյա հետախուզություն է անցկացրել ՌԴ սահմանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւրբաթ օրն ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135W ստրատեգիկ հետախուզական ինքնաթիռն անցկացրել է հերթական երկարատև թռիչքը Լենինգրադի և Պսկովի մարզերի սահմանների մոտ: Այս մասին վկայում են արևմտյան ավիացիոն կայքերի տվյալները, որոնք հետևում են ռազմական ավիացիայի տեղաշարժումներին, հայտնում է Interfax-ը:
Այս կայքերի տվյալների համաձայն՝ ամերիկյան ռազմական ինքնաթիռը, որը թռիչքը սկսել է բրիտանական Միլդենհոլ ավիաբազայից, բազմաժամյա հետախուզական թռիչք է իրականացրել ռուսական սահմանի երկայնքով՝ Էստոնիայի օդային տարածքում տեղաշարժվելով հարավից հյուսիս՝ Տարտու – Ֆիննական ծոց գծով:
Նշվում է, որ Անգլիայում տեղակայված ավիաբազայից թռչելուց հետո ինքնաթիռն անցել է Նիդեռլանդների, Գերմանիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի վրայով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



