Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ակնհայտորեն հետ գցեց Հայաստանի զարգացումը. Շարմազանով
ՔԱՂԱՔԱԿԱՆՀոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ակնհայտորեն հետ է գցել Հայաստանի Հանրապետության զարգացումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Թե սպարապետը, թե Կարեն Սերոբիչը, թե մնացած մեր գործընկերները, այն քաղաքական և ինտելեկտուալ էլիտան էին, որոնց ծառայությունների, ինտելեկտի, կամքի, նվիրված ոգու ու բարեփոխումների կարիքը մեր ժողովուրդը շատ ուներ: Եթե այս ոճրագործությունը չլիներ, մենք կարող էինք ունենալ շատ ավելի շատ ձեռքբերումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:
Շարմազանովը նաև հիշեցրեց, որ այդ ժամանակ վարչապետ Վազգեն Սարգսյանը նաև ՀՀԿ-ի առաջնորդն էր՝ ընդգծելով, որ իրենք այդ ժամանակ կորցրին ոչ միայն վարչապետին, սպարապետին, այլ նաև կուսակցության առաջնորդին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



