Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կայացավ Աննա Մանուկյանի և Ուտուրվիդես Վիլչեսի համերգը (լուսանկարներ)

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայպետֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ հայ-իսպանական դասական երաժշտության համերգը: Վենեսուելայից Հայաստան ժամանած հայտնի շեփորահար Ուտուրվիդես Վիլչեսը և դաշնակահարուհի, կոմպոզիտոր Աննա Մանուկյանը կատարեցին իրենց հեղինակային ստեղծագործությունները՝ ներկայացնելով նաև լատինաամերիկյան և հայկական երաժշտության միքսեր:

Լրագրողների հետ զրույցում Ուտուրվիդես Վիլչեսը նշեց, որ այս համերգը սկիզբն է հայ դաշնակահարուհու հետ իր համագործակցության: «Ես պատրաստվում եմ շրջագայել աշխարհի 50 երկրներում, և Աննա Մանուկյանի հետ մեր համատեղ ստեղծագործությունները ներկայացնելու ենք աշխարհի տարբեր բեմերից: Կարծում եմ՝ հիանալի են համադրվում լատինաամերիկյան ռիթմերը հայկականի հետ»,-ասաց Ուտուրվիդես Վիլչեսը:

Աննա Մանուկյանն էլ, խոսելով իր դաշնամուրային ստեղծագործությունները շեփորի հնչյունների հետ համադրելու փորձի մասին, նշեց, որ իրենք այսկերպ փորձել են ներկայանալ նոր ոճով, ինչը ստեղծագործական երկարատև աշխատանքի արդյունք է. «Որպես երիտասարդ ստեղծագործողներ՝ փորձել ենք նոր ասելիքով ներկայանալ հանրությանը: Սա նոր խոսք է, կատարման նոր ձև, որտեղ խաչվում են հայկական ու լատինաամերիկյան երաշտությունները: Նշեմ, որ մենք նաև նկարահանել ենք տեսահոլովակ: Այն նկարահանվել է Գառնու տաճարում և շուտով կհանձնենք հանրության դատին»:

Դաշնակահարուհին նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանին՝ իր և Ուտուրվիդես Վիլչեսի համերգի կայացմանն աջակցելու համար. «Շնորհակալ եմ Հայպետֆիլհարմոնիայի «Դեբյուտ» նախագծի հեղինակներին: Այս նախագծի շնորհիվ է, որ հասարակությանը հայտնի դարձավ իմ «Տերևների պար» ստեղծագործությունը, որն էլ հիմք դարձավ իմ և լատինամերիկյան հայտնի շեփորահարի համագործակցության»:

Հավելենք, որ համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում, իսկ չընդհատվող ծափահարություններն էլ փաստեցին՝ Աննա Մանուկյան-Ուտուրվիդես Վիլչես համագործակցությունն իսկապես ստացված է:

Լուսանկարները՝ Անն Սուքիասյանի

Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան «Ես իմ մտքում էի ստեղծել այդ մարդուն». Օլյա Հակոբյանն առաջին անգամ անկեղծացել է Աբելից բաժանվելու պատճառների մասին Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Թունավորում՝ լապշաներից. զգուշացումՇուրջ 200 մլն դրամ է հատկացվել Երևանում Վարդավառ տոնելու համարԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Իրանի հետ պшտերազմի շարունակությունը կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամ առաջացնել․ Թրամփ Քլորից 25 մարդ է թունավորվելՈսկու գինն աճել է 1.27%-ով Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Դիլիջանում այրվել է ավտոմեքենա Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Եղանակը կցրտիՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ինչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հունիս). Հանրահավաք Մատենադարանի մոտ, նստացույց Ազատության հրապարակում. «Փաստ»Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Սկանդալային հարցեր ընդունելության շուրջ. ֆոկուս՝ ԲրյուսովիցԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՌուսաստանից Ադրբեջանով ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զnhվել է առնվազն 5 մարդ Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը նոր պահանջ է առաջ մղում Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում