ՌԴ–ն Սիրիայի հարցով դարձյալ վետո կիրառեց ՄԱԿ–ի ԱԽ–ում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ներկայացուցիչը Սիրիայում քիմիական զենքի կիրառումը ուսումնասիրող միջազգային փորձագետների աշխատանքը ևս մեկ տարով երկարաձգելու՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձևի վրա հերթական վետոն է կիրառել: Մոսկվան, ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի խիստ քննադատության ֆոնին, նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ չի կարողացել ապահովել քվեարկության 1 ամսով հետաձգումը: Հիշեցնենք, որ և՛ Սիրիան, և՛ ՌԴ–ն մշտապես հերքել են այն պնդումները, թե Սիրիայի կառավարական զորքերի ինքնաթիռներն այս տարվա ապրիլին ընդդիմության կողմից վերահսկվող Իդլիբի Խան Շեյխուն բնակավայրում քիմիական գրոհ են ձեռնարկել, որին նաև երեխաներ են զոհ գնացել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



