Ալեքսանդր Գրիգորյան. Արարատից հեռանում եմ զայրացած
ՍՊՈՐՏՄոսկվայի «Արարատի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է ակումբից հեռանալու մասին:
««Արարատից հեռանում եմ առանց ժպիտը դեմքիս: Պետք է չափազանց ուժեղ լինես և գոհ, որպեսզի հեռանաս ժպիտով: Պետք է առնվազն տխմար լինես, որպեսզի հեռանալիս ժպտաս: Ես հեռանում եմ զայրացած և պատրաստ եմ նոր մարտահրավերների: Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է իր աշխատանքն ավարտին հասցնել և հենց այդ պատճառով ես սպորտային տեսանկյունից զայրացած եմ:
Ես պատրաստ եմ աշխատել և մնում եմ նույն մասնագիտության մեջ: Շարունակելու եմ մարզչի աշխատանքս: Արդեն ունեմ պատկերացումներ, թե ինչ պետք է անեմ ապագայում: Այս պահին չեմ կարող ասել, թե որտեղ կշարունակեմ կարիերաս»,- հայազգի մարզչի խոսքերը մեջբերում է «championat»-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



