Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հարյուրից ավելի փոքրիկներ զրկված են մանկապարտեզից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի Արևիկ համայնքում հարյուրից ավելի փոքրիկներ մանկապարտեզ հաճախելուց զրկված են: Գործել է մինչև 1997 թվականը, այժմ մանկապարտեզի շենքում մի քանի մարդ է ժամանակավոր բնակվում: Համայնքի կենտրոնական փողոցում գտնվող նախկին մանկապարտեզի շենքն այսօր կիսաքանդ է: Մի քանի ընտանիքներ, ովքեր բնակվելու կացարան չեն ունեցել, տեղավորվել են այդ շենքում։ Որոշ ժամանակ բնակվելուց հետո սկսել են դռներն ու պատուհանները, հատակի փայտերը վառել, որպեսզի ձմռանը չսառչեն: Փոքրիկներ ունեցող ընտանիքները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում մանկապարտեզ ունենալն անհրաժեշտություն են համարում:

«Մենք դաշտերում աշխատանքի ենք գնում, բայց երեխաներին պահող չկա: Դրա համար էլ շատ հաճախ հողամասում չենք կարողանում աշխատել: Եթե մանկապարտեզ լիներ, մեր էրեխեքին տանեինք, գործ կանեինք»,– սրտնեղեցին նրանք:

Այստեղ մանուկները լիարժեք մանկություն ունենալու հնարավորություն չունեն: Մանկական հրապարակ էլ չունեն:

«Ամբողջ օրը փոշու ու կեղտի մեջ են խաղում: Մանկապարտեզը նաև երեխաներին կզարգացներ»,–ասաց Արևիկի բնակչուհին:

Սեփական միջոցներով մանկապարտեզ ունենալն այստեղ թանկ հաճույք են համարում: Համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը մանկապարտեզի կառուցումը համայնքապետարանի հնարավորություններից վեր է համարում, սակայն, ընդգրկում է քառամյա ծրագրերում որպես հիմնախնդիր:

«Շատերը երեխաներին դժվարությամբ կողքի համայնքներն են տանում, մյուսները՝ նույնիսկ այդ հնարավորությունն էլ չունեն: Մեր ծրագրում միշտ նախատեսված է մանկապարտեզի կառուցումը, որովհետև մեծ գյուղ է ու մանկապարտեզ է պետք»,– կարևորեց նա:

Ծատուրյանը նաև պատմեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր մանկապարտեզ կառուցել:

«Ասաց՝ նախահաշվարկ արեք, տեսնենք՝ ինչ է լինում, հաշվարկեցինք, բայց վարչապետը հրաժարական տվեց ու ծրագիրն այդպես էլ մնաց»,– տեղեկացրեց համայնքի ղեկավարը:
Մոտ 300 միլիոն դրամ կարժենա մանկապարտեզի կառուցումը: Սեփական միջոցներով այդքան ծախսի տակ մտնել չենք կարող: Համայնքի ղեկավարն ասաց, որ կարող են միայն մասամբ ֆինանսավորել:

Գյուղացիներն այսօր իրենց խնդիրը կառավարության ուշադրությանն են հրավիրում:
Նրանց խոսքով՝ իրենց գյուղում վերջին տարիներին ոչ մի բարեկարգում չի կատարվում, եղածն էլ քանդվում է: Ըստ գյուղացիների՝ Արևիկը «մահանում» է, քանի որ ուշադրություն դարձնող չկա:

Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Բորիս Նազարյան«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2