Ավստրիայում ձերբակալվել է 70 մարդ սպանած պակիստանցի քիլլերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիայում ոստիկանները ձերբակալել են 35-ամյա պակիստանցի պրոֆեսիոնալ քիլլերին, որի հաշվին 70 պատվիրված սպանություն կա: Այս մասին հայտնում է Kronen Zeitung-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Պակիստանցի մսագործ մականունով քիլլերը ձերբակալվել է ապօրինի միգրանտների խմբի կազմում, որոնք փորձել են Հունգարիայի տարածքից մտնել Ավստրիա: Նա ձերբակալվել է Ինտերպոլի միջազգային օրդերի հիման վրա:
Նշվում է, որ հանցագործի ձերբակալությունը հնարավոր է դարձել հունգարական և ավստրիական հատուկ ծառայությունների ջանքերի համակարգման, ինչպես նաև՝ հանցավոր խմբավորումներ մտած տեղեկատուների աշխատանքի շնորհիվ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



